«Սկսվե­լու է պրո­ցես, երբ կա­ռա­վա­րու­թյան, ԱԺ-ի և թի­մի բա­ցե­րը վե­րագր­վե­լու են հենց վար­չա­պե­տին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գելլափ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցիչը հրապարակել է «Փաշինյան vs Փաշինյան. մեկ տարի անց» հարցման արդյունքները: 1108 դեմ առ դեմ կատարված հարցման միջոցով պարզել են քաղաքացիների վերաբերմունքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, կառավարության և ԱԺ-ի աշխատանքի նկատմամբ և ոչ միայն:

Այն, որ հարցումների նկատմամբ հանրության վերաբերմունքը երբևէ միանշանակ չի եղել, գաղտնիք չէ: Հատկապես շատ են կարծիքները, թե մի քանի հարցվածների և նրանց տված պատասխանների միջոցով հնարավոր չէ հասկանալ լայն մասսաների վերաբերմունքը: Սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ լիովին հնարավոր է, եթե կատարվում է ճիշտ ընտրանք:

«Դա մեթոդաբանական խնդիր է: Այդ քանակով ճիշտ մարդկանց ընտրելու դեպքում հնարավոր է ստանալ ողջ բնակչության կարծիքը որոշակի շեղումներով, ասենք, երեք տոկոս սխալանքով», - ասում է սոցիոլոգը՝ նշելով, որ հարցվածներին ընտրում են՝ ելնելով բնակչության իրական քանակից և նրա տեղաբաշխվածությունից: Սեռերի, եկամուտների, կրթության և այլ ցուցանիշներով մարդիկ պետք է համամասնորեն ներկայացված լինեն: «Նրանք պետք է ընտրվեն պատահականորեն,  բայց կանոնով, որոշակի քայլերի սկզբունքով: Գոյություն ունեն տարբեր մեթոդներ», - նշում է Սյուզաննա Բարսեղյանը: 

Կատարված հարցումները վկայում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 81,6 տոկոսը, մինչդեռ կառավարության աշխատանքին հավանություն է տվել 57,3 տոկոսը (հավանություն չի տվել 37,2 տոկոսը), իսկ ԱԺ-ի աշխատանքին` 48,4 տոկոսը (հավանություն չի տվել 44,5 տոկոսը): Մտավախությունների առիթ տալի՞ս է այն, որ մի կողմից վարչապետի աշխատանքը հավանության է արժանանում, իսկ ահա երկրի կարևորագույն երկու գերատեսչությունների աշխատանքը՝ ոչ այնքան:

Սոցիոլոգը համաձայնում է՝ սա վկայում է դժգոհությունների առկայության մասին: «Դժգոհության սլաքներն ավելի շատ ուղղվում են թիմին, կառավարությանն ու ԱԺ-ին, քան հեղափոխության առաջնորդին, որին լիովին վստահում են, համարում, որ նա ճիշտ է վարվում: Հինգից ավելի կետերով Փաշինյանի վարկանիշը շարունակում է բարձր մնալ: Բայց, տեսեք, Փաշինյանն ամենացածր գնահատականը ստացել է իր կադրային քաղաքականության համար: Համեմատության մեջ այստեղ նրա վարկանիշը ցածր է: Մարդիկ տեսնում են կադրային քաղաքականության բացթողումները: Քաղաքական մշակույթում ունենք որոշակի անձնակենտրոն վերաբերմունք: Ավելի շատ լիդերներին ենք տեսնում քաղաքական դաշտում, նրանց գնահատում, քան ինստիտուցիոնալ կառույցների գործունեությունը», - ընդգծում է մեր զրուցակիցը՝ ասելով, որ նախկինում կառավարությունը և ԱԺ-ն երբեք նման բարձր վարկանիշ չեն ունեցել որպես ինստիտուտներ՝ աշխատանքը հավանության արժանանալու տեսանկյունից. «Սա ցածր է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի համեմատ, բայց բավականին բարձր է նախկին ԱԺ-ների և կառավարությունների ֆոնին»: Փաշինյանի թիմի աշխատանքը և կադրերի ընտրությունը կանդրադառնա՞ն վարչապետի վարկանիշի վրա: Սոցիոլոգի պատասխանը դրական է: «Կարծում եմ՝ այո: Այս պահին շատերը դեռևս հեղափոխական տրամաբանության մեջ են: Փաշինյանը բացարձակ առաջնորդ է նրանց համար: Բոլոր ոլորտներում հարցերը, կարծես թե, նա է կարգավորում: Այն տեղերում, որտեղ իր «ձեռքը չի հասնում», կարծես թե, հարցերը չեն լուծվում: Դեռևս սա կշարունակվի, բայց ոչ երկարատև կտրվածքով: Բնականաբար, սկսվելու է այն պրոցեսը, երբ կառավարության, ԱԺ-ի և ընդհանրապես իր թիմի աշխատանքների բացերը վերագրվելու են հենց վարչապետին: Դա անխուսափելիորեն տեղի կունենա: Այս պահին հոգեբանորեն մարդիկ շատ սխալներ խուսափում են վերագրել նրան: Ասում են՝ «Փաշինյանը մեղավոր չէր»: Հոգեբանորեն չեն ուզում իրենց առաջնորդին վերագրել բացերը, որոնք առկա են և տեսանելի քաղաքական դաշտում», - փաստում է Բարսեղյանը: 

Հետաքրքրական է, որ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 85, 3 տոկոսը: Սա այն դեպքում, երբ Սարգսյանի նշանակման առաջին օրերին նրա անձի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր: Բացի դա, պետք է փաստել, որ նրա լիազորություններն ի պաշտոնե խիստ սահմանափակ են:

Սյուզաննա Բարսեղյանը կարծում է, որ այստեղ կերպարի խնդիր է: «Պարզապես նրա կերպարը, նույնիսկ սահմանափակ լիազորությունների շրջանակում, հավանության է արժանանում, գնահատվում մարդկանց կողմից: Միայն կերպարը, ինչը, կարծում եմ, հիմնավոր է: Նա գնահատվում է որպես կիրթ, պատրաստված քաղաքական գործիչ և մարդ», - եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Բախվել է 6 մեքենա. խոշոր և շղթայական ավտովթար Երևանում ՊՆ-ն 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցներ է ձեռք բերել․ դատախազություն Հերքում եմ, որ Խմբակցության հանդիպմանը ԲԴԽ կամ ՍԴ ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց Հնդկաստանում զինյալները սպանել են 11 մարդու, ներառյալ պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանություն Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք «Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին Ավարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին «Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ
website by Sargssyan