Թե­րա­ցո՞ւմ, թափթփ­վա­ծու­թյո՞ւն, թե՞ այլ գոր­ծոն­ներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ հրապարակումներիցս մեկում հանգամանալից անդրադարձել էի այն խնդրին, թե Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով մեկնարկած դատավարությունն ինչպիսի ահռելի քաղաքական ու իրավական նշանակություն ունի Հայաստանի համար։ Մարտի 1-ի հետ կապված՝ անցած տասնամյակում պայմանավորված են եղել քաղաքական հարաբերություններ, զարգացումներ։ Այս տեսանկյունից՝ Մարտի 1-ը անտագոնիստական քաղաքական համակարգի նշանային դրսևորում է ու, բնականաբար, բոլորս ակնկալում ենք, որ ընթացող դատավարությունն՝ իրավականից, յուրաքանչյուրի պատասխանատվության անհատականացված հանգամանքն արձանագրելուց զատ, պետք է նպաստի նաև քաղաքական կյանքի առողջացմանը, հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։

Սակայն այս խնդիրը լուծելու համար հույժ կարևոր է, որպեսզի դատական գործընթացը միանգամայն լեգալ լինի՝ Հայաստանի ներսում ու դրա սահմաններից դուրս որևէ կասկած չստեղծելով ապագա դատավճռի օրինականության վերաբերյալ։ Մեղավորներն, անշուշտ, պետք է պատժվեն, սակայն դա պետք է տեղի ունենա ոչ թե փողոցի ճնշմամբ կամ քաղաքական կոնյուկտուրայի հետևանքով, այլ արդար դատաքննության ուժով։ Ի վերջո, մենք անցյալում ունեցել ենք Մարտի 1-ի գործով նախաքննություն, բազմաթիվ դատավարություններ, որոնց օրինականության վերաբերյալ մեր հասարակությունը, մեղմ ասած, կասկածներ ունի, էլ չենք ասում այն մասին, որ ՄԻԵԴ-ը մի քանի դատավարությունների մասով հայցեր է բավարարել ընդդեմ Հայաստանի։

Հիմա շատ կարևոր է, որպեսզի հետհեղափոխական Հայաստանն ապացուցի, որ գործ ունենք միանգամայն այլ որակի իրավապահ մարմինների, պրոֆեսիոնալ նախաքննության ու օրինական դատավարության հետ։ Միայն այս պարագայում կարող ենք արձանագրել, որ մեր պատմության մեջ Մարտի 1-ի ողբերգական էջը փակված է՝ դրանից բխող քաղաքական և իրավական հետևանքներով։

Օրինական դատավարությանը նպաստող կարևոր հանգամանքներից մեկը իրականացված նախաքննության որակն է։ Ընդ որում՝ այն արդեն իսկ ստվերվել էր աղմկահարույց գաղտնալսումների հրապարակումից հետո, երբ հայտնի դարձավ, որ գործադիր իշխանությունն ու նրա բարձրաստիճան պաշտոնյաներն, այնուամենայնիվ, փորձել են որոշակիորեն ուղղորդել նախաքննության ընթացքը կամ ազդել դատարանի որոշումների վրա։ Անկասկած է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը, որն, ի դեպ, բաղկացած է գերպրոֆեսիոնալներից, այս խնդիրը հասցնելու է մինչև եվրոպական դատարան։ Մեծ է մտավախությունը, որ ՀՔԾ-ում չկա անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ (գուցե նաև ցանկություն. դա ժամանակը ցույց կտա)՝ Մարտի 1-ի նման բարդ գործի նախաքննություն իրականացնելու համար, իսկ այս պարագայում մեծ են ռիսկերը, որ քննիչները կարող են տրված լինել քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությանը կամ իրենց դիլետանտիզմով կասկածի տակ դնել նախաքննության որակը։ Մասնավորապես, ասվածի հետևանք է համարվում այն, որ նույնիսկ համապարփակ աջակցության պայմաններում նախաքննության մարմնին տակավին չի հաջողվել հասնել տասը սպանությունների բացահայտմանը։ Ինքնին հասկանալի է, որ առանց այդ դրվագների բացահայտման՝ անկարելի է խոսել Մարտի 1-ի գործի ամբողջական ու համապարփակ բացահայտման մասին։

Դատավարության առաջին երեք օրերը, զուտ իրավական տեսանկյունից, որոշակի հիասթափության առիթներ են տվել՝ որոշ դեպքերում հաստատելով երկրորդ նախագահի պաշտպանների այն պնդումները, որ նախաքննության կողմից թույլ են տրվել կոնկրետ խախտումներ

Նախորդ օրերի դատական նիստերում կարճ ելույթներով հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարել է՝ նախաքննությունն իրականացվել է ուղղորդված։ Նաև նշել է՝ իր նկատմամբ կողմնակալ մոտեցում է տեսնում։ Իհարկե, նախաքննության ուղղորդվածության մասին պնդումներ անել չենք կարող, սակայն առնվազն տեղին է խոսել դիլետանտիզմի դրսևորումների կամ թափթփվածության մասին։ Օրինակ՝ գործի շրջանակներում ինչո՞ւ չեն հարցաքննվել ՍԴ այն ժամանակվա բոլոր դատավորները, իսկ եթե հարցաքննվել են, ինչո՞ւ արձանագրված չեն գործում, կամ ինչպե՞ս է պատահել, որ քննիչը և դատախազը թաքցրել են 2008 թվականի փետրվարի 28-ին ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակը։ Սրանք հռետորական հարցեր չեն, այլ կոնկրետ դրվագներ, որոնք կարող են ազդել նախաքննության որակի, իսկ հիմա նաև՝ դատավարության օբյեկտիվության վրա։

Եթե ընդամենը երեք օրվա ընթացքում բարձրաձայնվում են նման խախտումների մասին, ապա վիճակը շատ ավելի տխուր կլինի ապագայում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս դատավարությունն, ամենայն հավանականությամբ, տարիներ կտևի։ Պետական մեղադրողների վարքագիծը ևս դատական նիստերում, մեղմ ասած, հեռու է պրոֆեսիոնալ լինելուց։ Բնական է, որ դատախազները կարող են նպատակահարմար համարել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, սակայն որևէ պարագայում չի կարելի բերել փաստարկներ, որոնք առաջացնում են անգամ դատավորի ծիծաղը։ Օրինակ՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել է, որ թեև Քոչարյանը չի խոչընդոտել գործի քննությունը, սակայն երբ նա գտնվում էր ազատության մեջ՝ ցանկություն էր հայտնել բացակայել երկրից, ինչը իրենք դիտարկել են որպես փախուստի ռիսկ։ Կարծում եմ՝ դատախազի այս պնդումը իսկապես հումորի ժանրից էր։

Կարծում ենք, որ հասարակությունն իրավունք ունի ակնկալել միանգամայն արդար դատաքննություն, որը պետք է օբյեկտիվորեն վեր հանի տասնամյա վաղեմության իրադարձությունների բոլոր դրվագները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո)
website by Sargssyan