«Ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան են գնում ծայ­րա­հեղ դեպ­քե­րում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին: Մինչ այս՝ անցումային արդարադատության կիրառելիության մասին բազմիցս է խոսվել, և հայտարարության համատեքստում անցումային արդարադատությունն ուշացած որակվեց: Որոշ դեպքերում առհասարակ կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը: Փաստաբան Տիգրան Սարգսյանի դիրքորոշումն ավելի շատ մոտ է երկրորդ հատվածին: «Մարդու պաշտպանվածության համար իրավական որոշակիությունն ու իրավական համակարգի կանխատեսելիությունը շատ կարևոր են: Նշված սկզբունքից շեղումը պետք է մի շարք բացառիկ դեպքերում լինի: Քանի որ անցումային արդարադատության որևէ մոդել այս պահին չի առաջարկվում, դրա վերաբերյալ հստակ կարծիք ներկայացնելը ճիշտ չէ: Բայց, միևնույն ժամանակ, առանձին խնդիրներ լուծելու համար գործող իրավական համակարգերը փոխելը, հարմարեցնելը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: Անցումային արդարադատությունը շատ բացառիկ դեպքերում կարող է ընդունվել, այն էլ՝ իրավաբանների կողմից: Իսկ հասարակության իրավագիտակցությունը, ցավոք, ցածր է, և մարդիկ կարող է մեծ ոգևորությամբ ողջունեն անցումային արդարադատությունը: Ու հատկապես այն դեպքում, երբ տարիներ շարունակ ատելությամբ ու չարությամբ են լցված եղել որոշ անձանց նկատմամբ, և իրենց համար անցումային արդարադատությունը որպես արարքների համար հատուցում է ընկալվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Սարգսյանը:

Հարցը դիտարկելով արդեն մասնագիտական դիտանկյունից՝ կրկին շեշտեց իրավական որոշակիության ու կանխատեսելիության կարևորությունն ու հավելեց. «Իրավական տեսակետից կարծում եմ, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա: Եթե գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է այդ մարդկանց կատարած հանցանքները բացահայտել ու պատասխանատվության ենթարկել, պետք է շարժվել գործող իրավական մեխանիզմներով: Եթե իսկապես կան հանցանքներ, ապա ցանկացած հանցանք մեր այսօրվա գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է բացահայտել»: Սարգսյանն ընդգծեց, որ օրենսդրությունը նախատեսում է այն անհրաժեշտ մեխանիզմները, որոնք պետք են արդարադատություն իրականացնելու համար, այլ խնդիր է դատական համակարգի հարցը

«Դատավորները, որոնք նշանակվել են նախկին համակարգի ժամանակ, վստահություն չեն ներշնչում: Օրենսդրություն կա, բայց մենք գիտենք, թե նախկինում ինչպես են նշանակվել: Կա՛մ հովանավորչություն, կա՛մ ծանոթ-բարեկամ, կա՛մ գումարային տարբերակներ: Եվ այդ մարդկանց վստահելը հեշտ չէ. բոլորին թվում է, որ եթե այդ մարդիկ նախկին իշխանության կամակատարն են եղել, նույնն էլ լինելու են այսօրվա իշխանությունների համար: Հասարակությունը դատական համակարգին չի վստահում, ինչը շատ մեծ խնդիր է: Հիմա դատական համակարգը վերակենդանացնելու համար ելքեր պետք է գտնել, որ կարողանան առաջիկա մոտ երկու տարիների ընթացքում թարմացնեն կադրերը»,-ասաց նա՝ շեշտելով, որ կարելի է նաև օրենսդրությունը փոխել, կադրերի համալրման համար նոր մրցույթներ անել: Նրա համոզմամբ՝ դատավորների գոնե 60-70 տոկոսը պետք է փոխվի:

Վերադառնալով անցումային արդարադատությանը՝ նա շեշտեց, որ այդ առումով միջազգային փորձի վրա հիմնվելը չսխալվելու երաշխիք չէ: «Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի: Պետք է կարողանալ ոչ թե միջազգային փորձը բերել, այլ մեր Սահմանադրության, եղած իրավական հիմնական սկզբունքների հիման վրա, ընթացակարգային ինչ-որ նորմեր փոխելու միջոցով լուծել խնդիրները: Վարչապետն ասում է՝ գործող իրավական կառույցների շրջանակներում շատ դժվար է արդարությունը վերականգնել, բայց ո՞վ է որոշում, թե ո՞րն է արդարությունը: Արդարությունը որոշում է ոչ թե վարչապետը, այլ դատարանը, ըստ օրենքի՝ լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննելով, բոլորին լսելով, բոլոր փաստերը դնելով ու համադրելով: Շատ ակնառու և ճչացող դեպքերն այսօրվա օրենսդրությամբ էլ կարող են կարգավորվել: Եթե պարզ երևում է, որ ինչ-որ մեկը հանցավոր ճանապարհ է անցել, ապա իրեն դատապարտելու համար անցումային արդարադատության անհրաժեշտությունը չկա. եթե կան ճչացող փաստեր, ապա այսօրվա իրավական համակարգն էլ է թույլ տալիս բացահայտել դրանք»,-ասաց նա՝ օրինակ բերելով այս շրջանում առկա մի շարք քրեական հետապնդումներ:

«Եթե անցումային արդարադատություն է իրականացվում միայն այն բանի համար, որ դատավորները վստահելի չեն, ուրեմն պետք է դատական համակարգը փոխելու ինչ-որ օրենսդրական հնարավորություններ ստեղծեն: Դա ավելի արդյունավետ կլինի, քան անցումային արդարադատությունը: Բացի այդ, պարզ չէ, թե անցումային արդարադատությունից հետո ի՞նչ կլինի, միջազգային հարթակներում ի՞նչ գնահատականների կարժանանա»,-ասաց նա՝ չբացառելով նաև ոչ ցանկալի սցենարները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Բախվել է 6 մեքենա. խոշոր և շղթայական ավտովթար Երևանում ՊՆ-ն 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցներ է ձեռք բերել․ դատախազություն Հերքում եմ, որ Խմբակցության հանդիպմանը ԲԴԽ կամ ՍԴ ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց Հնդկաստանում զինյալները սպանել են 11 մարդու, ներառյալ պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանություն Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք «Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին Ավարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին «Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ
website by Sargssyan