Հայաստանն աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ընդառաջ

Եվրոպան ցանկանում է կապվել արևելյան հարևանների հետ և նրանց դուրս բերել Ռուսաստանի ներգործությունից, ի դեպ՝ որոշ դեպքերում ստացվում է ։

Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա։ Ամբողջ շարք երկրներ հարց են տալիս՝ ու՞մ են ուզում հարել՝ ու՞մ հետ զարգացնել առևտուրը, քաղաքական ո՞ր համակարգով կողմնորոշվել։ Սեփական մոդելը քարոզելու համար ԵՄ-ն 10 տարի առաջ նախաձեռնեց «Արևելյան հարևանության» նախագիծը։ ԵՄ-ն մտադիր է բարելավել հարաբերությունները 6 պետությունների հետ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի։ Բրյուսելում նշում են գործընկերության 10-ամյակը։ Արևելյան հարևանների ու Կովկասի երկրների կայունությունը վիթխարի նշանակություն ունի ոչ միայն անվտանգության քաղաքականության տեսակետից, այլև եվրոպական էներգամատակարարման: Այս 6 երկրները ԵՄ անդամակցության թեկնածուներ են։

Օրինակ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի՝ միանշանակ եվրոպամետ երկրների հետ, կնքվել են ասոցացման, ազատ առևտրի և առանց վիզայի ռեժիմի համաձայնագրեր։ Հայաստանի հետ, որ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, ստորագրվել է գործընկերության համաձայնագիր։ Շուտով նոր համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի հետ, որ դիրքավորվում է ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ։

Կարևոր է փաստել, որ առավել ծանր են հարաբերությունները Բելառուսի հետ, որ համարվում է Եվրոպայի վերջին բռնապետությունը: Այնտեղ կա միայն համակարգող խումբ, որը պետք է նպաստի ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության զարգացմանը։ Բելառուսը շատ խիստ է կապված Ռուսաստանին: Ռուսաստանն ի դեմս Բելառուսի տեսնում է ռազմավարական բուֆերային գոտի իր և ՆԱՏՕ-ի երկրների միջև։ Ղրիմի անեքսիայից հետո Մինսկում տագնապում են, որ Վլադիմիր Պուտինը երկու երկրներից կարող է ստեղծել մեկ վելիկոռուսական պետություն, այդ պատճառով Բելառուսի ղեկավարությունը նույնպես կապեր է որոնում Եվրոպայի հետ։

2009-ի մայիսին Պրագայում կայացավ Արևելյան գործընկերության հիմնադիր հանդիպումը: Այդ ժամանակից Եվրոպական կենտրոնական բանկից տարածաշրջան է փոխանցվել 8,7 միլիարդ եվրո: Ապրիլի վերջին գործում են 95 նախագծեր։ Գումարի մեծ մասը հատկացվել է Ուկրաինային (5,5 միլիարդ եվրո), ապա՝ Վրաստանին (1,84 միլիարդ եվրո)։ Ամենից քիչ (96,3 միլիոն եվրո) ներդրվել է Ադրբեջանում:

Երբ ԵՄ-ն խոսում էամընդհանուր խաղաղության մասին, ապա մեր տարածաշրջանում դա ինքնին ենթադրելի չէ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես թշնամիներ են ու հարաբերություններ չունեն։ Հարաբերությունները Վրաստանի հետ հաճախ են վեճեր հարուցում ԵՄ-ում։ Ինչպես Արևելյան Բալկանների դեպքում՝ ԵՄ-ն մի կողմից ռազմավարական հետաքրքրություն ունի, որ երկիրն իրեն մոտ պահի և սահմանափակի այլ ուժերի ազդեցությունը։ Բայց դա միաժամանակ խնդրահարույց է՝ անկայուն երկրների ինտեգրումը կարող է ապակայունացնել ԵՄ-ն։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ անորոշությունը, կարելի է դիտարկել Մոլովայի օրինակով։

Նախնական շրջանում Ուկրաինայի ու Ռումինիայի միջև գտնվող այդ փոքրիկ, գյուղատնտեսական երկրի հետ մեծ հույսեր էին կապում Արևելյան հարևանության ծրագրում: Սակայն 2015-ից Մոլդովան վերածվեց մշտական հոգսերի առարկայի։ Այդ ժամանակ մոլդովական հաշվեհամարներից անհետացավ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի, 3 բանկ սնանկացավ, եվրոպամետ կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, տնտեսական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով 3,5 միլիոնից հարյուր հազարավոր քաղաքացիների հեռացան երկրից։ Նոր կառավարությունը երկիրը հեռացրեց ԵՄ արժեքներից։ Անհանգստությունը, որ պատմությունը կկրկնվի Վրաստանի հետ, մեծ է՝ շատ են խոսակցությունները, որ Վրաստանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ հեռանկարներ, որպեսզի առավել նպատակամետ բարեփոխումներ անեն և երբեք ԵՄ-ից երես չթեքեն։ Նշենք, որ անգամ ԵՄ-ի բարեհաճ շրջանակներում Վրաստանի անդամակցության մասին խոսքը 25 տարի հետո է: Բրյուսելի անվճռականությունը Մոսկվային բարարար ժամանակ է տալիս՝ խարխլելու ԵՄ-ի տարածաշրջանային ազդեցությունը։ Ապատեղեկատվությունը պրոբլեմ է Արևելյան հարևանության երկրներում: ԵՄ-ն արդեն հատուկ խումբ է ստեղծել տեղական մեդիատարածքի դիտարկման համար։ Բացի այդ՝ փաստը, որ սահմանների շուրջ վեճեր ունեցող ոչ մի երկիր չի կարող ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, խթանում է Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը։ Պատահական չէ, որ ի դեմս Վրաստանի ու Ուկրաինայի Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ են ԵՄ-ի անդամակցության առավել հավանական 2 թեկնածուները։

Բրյուսելի հանդիպմանը նախատեսվում էր Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ տնտեսական հարցերը լուծված են, խանգարողը քաղաքական է՝ Բաքուն պահանջում է, որ համաձայնագրում արձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, Բրյուսելն առարկում է, որ իր փաստաթղթերում չեն կարող տարընթերցումներ լինել Հայաստանի հետ կնքված համագործակցության համաձայնագրի Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող դրույթից։ Մինչև բրյուսելյան հանդիպումը իրարամերժ տեղեկություններ էին տարածվում համաձայնագրի կնքման պայմանների ու ժամկետների մասին:

Ամփոփելով նշենք՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ոտքի վրա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Նա ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։ Այս պայմաններում առաջանում է անխուսափելի հարց՝ ի՞նչն էր այդպես Փաշինյանին վանում Բրյուսելից, որ ամեն ինչ արեց հնարավորինս քիչ մնալու համար՝ նախ թռավ Լյուքսեմբուրգ, հետո շտապեց Պեկին։ Մեղմ ասած՝ դա անթաքույց արհամարհանք է ԵՄ-ի նկատմամբ: Նույնիսկ նման աշխատանքային այցերի դեպքում հանդիպումներ են նախատեսվում ԵՄ ղեկավարության հետ՝ Փաշինյանի օրակարգում ոչ Տուսկը կար, ոչ Մոգերինին, ոչ ոք:

Միագամից հարց է առաջանում Պեկին մեկնելը պատրվակ է՝ թե Սի Ձին Պինը, թե Լի Քեց Յանն այնքան փորձառու են, որ կհասկանային՝ ինչու՞ է Հայաստանի վարչապետը մի քանի ժամ ավել մնում Բրյուսելում։ Ընդամենը 5 ժամանոց այցը ԵՄ մայրաքաղաք քաղաքական գնահատական է որակվելու՝ որ կողմից էլ նայես:

Անդրանիկ Հարությունյան

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո)
website by Sargssyan