Դժգո­հու­թյուն­նե­րը գնա­լով խո­րա­նում են

iz.ru –ն «Կանխատեսում տարվա համար. Հայաստանում նշում են «թավշյա հեղափոխության» տարեդարձը: Ի՞նչ է հաջողվել և ի՞նչ չի հաջողվել կատարել Փաշինյանի թիմին» վերնագրով հոդվածում գրում է. «Վրաններ Երևանի կենտրոնում, բազմահազարանոց հանրահավաքներ, ոստիկանների հետ բախումներ. մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները հանգեցրին իշխանափոխության: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ձևավորեցին կառավարություն, իսկ հետո հաղթեցին խորհրդարանական ընտրություններում: Այսպիսով, ներկայումս նրանց ձեռքում է կենտրոնացած ամբողջ իշխանությունը: «Իզվեստիան» փորձել է հասկանալ, թե ի՞նչ է փոխվել կովկասյան այս հանրապետության կյանքում անցած մեկ տարվա ընթացքում, ինչ տրամադրություններ են ներկայումս՝ փողոցային առճակատման տարեդարձին: Հայաստանում իշխանափոխությունն ինքնին դարձավ Փաշինյանի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Հանրապետությունում միշտ էլ բողոքի ակցիաներ եղել են, և յուրաքանչյուր ընտրություն ուղեկցվել է փողոցային գործողություններով: Բայց առաջին անգամ դրանք հաջողություն ունեցան: Այն, որ հեղափոխականները քաղաքական պայքարի հարցում հաջողության հասան, փաստ է, բայց դժվար է խոսել այլ նվաճումների մասին: Կոռուպցիայի դեմ Փաշինյանի սկսած պայքարը համեմատաբար հաջողվածներից է համարվում: 2018 թվականի վերջում բյուրոկրատական չարաշահումների դեպքերի մասով պետական բյուջեի փոխհատուցումները մոտ 15 անգամ ավելացել են: Վերադարձի ծավալը կազմել է մոտ 5 մլրդ դրամ (մոտավորապես 10 մլն դոլար): Տպավորիչ է չարաշահման մեջ կասկածվող բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների ցանկը. բնապահպանության նախկին նախարար, նախկին ոստիկանապետ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար և այլն: Այնուամենայնիվ, շատերը նշում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը նման է նախկին կառավարության ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի: Սակայն պետք է նշել, որ վարույթները երբեմն կապված են ներկայիս պաշտոնյաների հետ: Օրինակ, ապրիլին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք է ներկայացրել Հայաստանի պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, իսկ մարտին՝ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով: Նոր կառավարության մեկ այլ նվաճում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գոտում հարաբերական անդորրի հաստատումը: Դրան նպաստել է անցյալ տարվա սեպտեմբերին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անձնական զրույցը: Դրանից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, Դավոսում և Վիեննայում: Այնուամենայնիվ, հակամարտության գոտում լիակատար խաղաղություն առայժմ չկա՝ ժամանակ առ ժամանակ լինում են վիրավորներ և զոհեր: Ըստ Փաշինյանի, Հայաստանը կիսով չափ պատերազմի մեջ է: Հայաստանում նաև հիասթափության բազմաթիվ պատճառներ կան: Հիմնական պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական ոլորտում առաջընթացի բացակայությունն է, իսկ խնդիրներն են աղքատությունը, գործազրկությունը, ցածր սոցիալական ապահովվածությունը և այլն՝ հենց այն ամենը, ինչը հանգեցրեց «թավշյա հեղափոխության»: Այս համակարգային խնդիրների լուծումը դեռևս հաջողված չէ, և անգամ տեսանելի բարելավումներ չեն արձանագրվել: Տնտեսական խնդիրների սրության մասին են խոսում թվերը: Հայաստանում գործազրկությունը մնում է բարձր մակարդակի վրա, այս ցուցանիշը հանրապետությունում հասնում է 20,4% -ի, իսկ հարևան Վրաստանում այն 12,7% է, Ադրբեջանում` 5%: Հայաստանը նաև տարածաշրջանային առաջատարն է աղքատության առումով` 29,4%, իսկ Վրաստանում այն 21% է, Ադրբեջանում՝ 5%: Հայաստանում արտասահմանյան ներդրումների ծավալը 2018 թվականին հասել է միայն 254 միլիոն դոլարի, միևնույն ժամանակ Վրաստանում այն եղել է 1,2 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանում՝ 2,9 միլիարդ դոլար: Այս ամենից բացի, աճում է արտաքին պարտքի մասնաբաժինը: Ըստ կանխատեսումների, 2019 թվականին Հայաստանը 490 մլն դոլար վարկ կվերցնի, իսկ արտաքին պարտքի ընդհանուր գումարը կկազմի 7 մլրդ դոլար: Ռեկորդային ցուցանիշների է հասել նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից կապիտալի դուրս բերումը: Բնակչության շրջանում շատ դժգոհություններ կապված են նաև վարչապետի կադրային քաղաքականության հետ: Դիտորդները նոր կառավարությանը մեղադրում են անհետևողականության մեջ. որոշ փորձառու պաշտոնյաներ կորցրել են իրենց պաշտոնները, քանի որ նրանք աշխատում էին նախորդ թիմում: Մյուս կողմից, բավականին նոր պաշտոնյաներ ընդհանրապես կառավարման որևէ փորձ չունեն: Օրինակ, Երևանում երաժշտական ակումբներից մեկի հիմնադիր, դիջեյ Էդուարդ Աղաջանյանը, հանդիսանալով Փաշինյանի երկարամյա կողմնակից, դարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Ցանկը կարելի է շարունակել: Արդյունքում, ժողովրդի հեղափոխական ոգեշնչումը ներկայումս փոխարինվել է զգուշավորությամբ: Երկրի շատ քաղաքացիներ նշում են, որ չեն զգացել հեղափոխության բերած փոփոխությունները: Փորձագետները կարծում են, որ ապագայում ներկայիս կառավարությանը դժվար կլինի պահպանել բարձր աջակցություն: «Իզվեստիային» տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նշել է, որ վերջերս նկատվում է Փաշինյանի վարկանիշի որոշակի անկում. իհարկե ԶԼՄ-ներում բացասականության հոսքը, ըստ էության, չի դադարել, քանի որ այնտեղ նախկին իշխանությունների դիրքերն ուժեղ են, բայց հիմա ավելի ու ավելի շատ քննադատական հրապարակումներ ու մեկնաբանություններ են հայտնվում նաև սոցիալական ցանցերում: Ըստ փորձագետի, ավելի շուտ խոսքը Փաշինյանի շրջապատի մասին է, բայց կան նաև վարչապետին վերաբերող քննադատական նկատառումներ: Ըստ նրա, եթե մոտ ապագայում իրական կյանքի փոփոխություններ չլինեն, ապա դժգոհությունները կխորանան:

Կամո Խաչիկյան

 

Բախվել է 6 մեքենա. խոշոր և շղթայական ավտովթար Երևանում ՊՆ-ն 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցներ է ձեռք բերել․ դատախազություն Հերքում եմ, որ Խմբակցության հանդիպմանը ԲԴԽ կամ ՍԴ ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց Հնդկաստանում զինյալները սպանել են 11 մարդու, ներառյալ պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանություն Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք «Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին Ավարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին «Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ
website by Sargssyan