Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է 12-ամյա կրթական համակարգին անցման հետևանքով այս տարի Հայաստանյան բուհեր դիմորդների թիվը կտրուկ նվազեց, քանի որ շրվանավարտների թվի անկում է արձանագրվել՝ ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ:  Սակայն Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղին այս տարի հաջողվել է ոչ միայն ապահովել նախորդ տարվա ընդունելության ցուցանիշներն, այլ մի շարք մասնագիտությունների գծով նույնիսկ գերազանցել այն։

Այս կապակցությամբ եռօրյա այցով գլխամասային համալսարանից, որն ի դեպ ունի 22 մասնաճյուղ աշխարհի տարբեր երկրներում, երևանյան մասնաճյուղ էր ժամանել պրոռեկտոր Ա. Մ. Ասալիևը՝ անձամբ շնորհավորելու և շնորհակալագրեր հանձնելու երևանցի գործընկերներին։

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը, բարերար, «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար՝ Դմիտրի Ստեպանովը և ուրիշներ։

Մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը ներկայացրեց անցած ուսումնական տարում իրականացված ծրագրերն ու բարեփոխումները, որոնք ներդրումային ծավալի տեսանկյունից մասնաճյուղում աննախադեպ են։ Իրականացվել է շենքի ամբողջական վերանորոգում, ջեռուցման և անվտանգության համակարգերի տեղադրում, տեխնիկական հագեցվածության լիարժեք ապահովում, լավագույն ուսանողներին կրթաթոշակների շնորհում և այլն։

2018/2019 ուսումնական տարում կմեկնարկեն նաև ուսանողների փոխանակման ծրագրեր։

Մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով այս տարվա ընդունելության արդյունքներից, նշեց, որ մասնաճյուղ ընդունված առաջին կուրսեցիների գրեթե 50%-ը հետխորհրդային տարածքում բնակվող մեր հայրենակիցներն են։ Տնօրենը շեշտեց, որ իրենք հետևողականորեն իրականացնում են «հայրենադարձություն՝ կրթության միջոցով» պայմանական անվանում ստացած ծրագիրը, որի նպատակն է մասնաճյուղը համալրել հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում (նաև Վրաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Մոլդովայում, միջինասիական հանրապետություններում) բնակվող հայ պատանիներից և աղջիկներից։ «Կրթության շուկայում մեր առաջարկը եզակիներից է, որակյալ կրթությունը զուգակցում ենք Հայրենիքում ապրելու և ուսանելու բերկրանքով։ Ուսանելու տարիներին նրանք ինտեգրվում են ներհայաստանյան կյանքին, բարելավում հայոց լեզվի, գրականության և պատմության մասին ունեցած գիտելիքները։ Իսկ երբ ուսումնառության ավարտին հաճախ ցանկություն են հայտնում մնալ և աշխատել Հայաստանում, ապա մեր պարտականությունների շարքում է նաև նրանց աշխատանքի տեղավորման հարցը» - հավելեց Թ. Վարդանյանը։

 

 

«Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ»
website by Sargssyan