Երևանի մետրոպոլիտենի կանգառներում քարոզչական պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ. ԿԸՀ պարզաբանումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել Երևանի մետրոպոլիտենի կանգառներում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու կապակցությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ սեպտեմբերի 12-ին տեղեկացել էր, որ Երևանի մետրոպոլիտենի կանգառներում փակցված  են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառներ:

Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովի հարցմանն ի պատասխան  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ մետրոպոլիտեն) իրազեկել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների պահպանմամբ, Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելով՝ ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և դաշինքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա մետրոպոլիտենը հնարավորություն է ընձեռել մետրոպոլիտենի կայարաններում գովազդի համար նախատեսված մակերեսին տեղադրելու նախընտրական քարոզչության պաստառներ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ վերոհիշյալ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքներում: Շրջայցերի արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ երկու տասնյակ տարբեր պաստառներ, որոնք հանվել են:

Մինչև նախընտրական քարոզչության ժամանակահատվածի ավարտը նման շրջայցերը կրելու են պարբերական բնույթ:

 

loading...
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լուկա Մոդրիչին. Մեսսի-Ռոնալդու դարաշրջանն ավարտվեց Կանադայի վարչապետն անդրադարձել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի հետ հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արցախի պետնախարարը ներկայացնում է ներդրումային գրավիչ ոլորտները Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը Նիկոլ Փաշինյանը դիտել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը
website by Sargssyan