Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը Շվեյցարիայի հետ զարգացրել է դինամիկ և հետաքրքիր հարաբերություններ: Նախարարը երախտիքի խոսք հայտնեց ներկաներին, որ վերջիններս համառ և հետևողականորեն պաշտպանում են իրենց ինքնությունը, պահպանում կապը հայրենիքի հետ և ստեղծում համայնքի համակարգային, շարունակականություն ապահովող կյանք: «Յուրաքանչյուրդ տարել եք այդ աշխատանքը, որպեսզի մեր ժողովրդի, մեր պատմության, մեր ինքնության արժեքները բավական ամուր լինեն»,- հավելեց նախարարը:

Նախարարը նշեց, որ լինելով նոր կառավարության անդամ՝ ստանձնել է այդ պատրաստակամությունը և ցանկությունը՝ կիսելու քաղաքական պատասխանատվությունն այսօրվա Հայաստանի համար: «Այն, որ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի կողմից տրված հսկայական ամուր մանդատ, ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող: Մեր կառավարության գերակայություններն են արդարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմանների ապահովումը, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Կառավարությունը նաև մոբիլիզացնում է ուժերը, որպեսզի հստակ և կանխատեսելի զարգացման ծրագիրն իրականացնի»:

Նախարարը վերահաստատեց. «Հայաստանը հայրենիքի այն աշխարհագրական հատվածն է, որտեղ մենք վերականգնեցինք մեր ինքնավարությունը, մեր պետականությունը, մեր տեղը միջազգային հանրությունում, որտեղ մենք՝ որպես պետություն, կարող ենք պաշտպանել և զարգացնել մեր ինքնությունը և մեր արժեքները»: Վերջիններիս պահպանման համար, նախարարի հավաստմամբ, առկա են բազմաթիվ ինստիտուտներ՝ կրոնը, հավատքը, լեզուն, մշակույթը, փիլիսոփայությունը, միտքը, որոնք կարողացել ենք պահպանել դարերի ընթացքում և ճանաչել մեզ՝ որպես հայ:

Ես պատիվ եմ ունեցել աշխատելու և ապրելու աշխարհի տարբեր հատվածներում, և միշտ առնչվել եմ նույն վերաբերմունքին, որ Հայաստանի կյանքն անտարբեր չի թողնում հայերին, որտեղ էլ իրենք լինեն: Կարող են լինել քննատադատական, իդեալիստական տարբեր մոտեցումներ, կարող են չհամաձայնվել, բանավիճել: Սա ի ցույց է դնում մեկ հստակ երևույթ, որ որևէ մեկն անտարբեր չէ այն ամենին, ինչ կոչվում է հայ, հայ ժողովուրդ և հայ պետականություն»:

«Միշտ գործ կա անելու միասին, միշտ ծրագրեր կան անելու միասին»,- իր խոսքը եզրափակեց նախարար Մնացականյանը: 

 

 
 
loading...
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովական ֆիլմեր ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա Նիկոլ Փաշինյանը Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստման ընթացքը Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն «Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից»
website by Sargssyan