ԱՄՆ կոնգրեսականը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է արել

: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ կառավարությանը կոչ արել ճանաչել այն: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի էջում տեղադրված տեսանյութը:

Տեսանյութում, մասնավորապես ասվում է:

«Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եվրոպայում բռնկված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ  ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և վերջինիս հետնորդ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը միշտ հերքել են այն վայրագությունները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր սեփական կառավարությունը չափազանց երկար ժամանակ է աջակցել Թուրքիային: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականությունը փակի մեր աչքերը 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանության վրա, որը կատարվել է օսմանյան թուրքերի կողմից:

Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք այս սոսկալի հանցագործությունը, որպեսզի նման դեպքերի կրկնություն թույլ չտանք: Սա նաև նշանակում է ճնշել թուրքերին, որպեսզի ճանաչեն անցյալում գործած իրենց մեղքերը: Թուրքիան իր բռնապետ առաջնորդի՝ Էրդողանի ղեկավարությամբ ապացուցել է, որ բռնատիրական ճնշումներ է կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ նա նույն դաժանությամբ է վարվում թուրք ժողովրդի հետ, ինչպես ավելի քան մեկ դար առաջ թուրքերը՝ հայերի հետ: Այսպիսի վարքագիծն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ենթադրյալ դաշնակցի կողմից: Սակայն դա է իրականությունը»,- ասել է Թեդ Փոն:  

 

loading...
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լուկա Մոդրիչին. Մեսսի-Ռոնալդու դարաշրջանն ավարտվեց Կանադայի վարչապետն անդրադարձել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի հետ հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արցախի պետնախարարը ներկայացնում է ներդրումային գրավիչ ոլորտները Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը Նիկոլ Փաշինյանը դիտել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը
website by Sargssyan