Կգա ժամանակ, երբ որևէ շոու ներկայացում այլևս չի փրկի

Երկու օր է ողջ հայությունը իսկական շոկի մեջ է. գաղտնալսվեցին ԱԱԾ ու ՀՔԾ պետերը: Սա դեռ քիչ էր, հրավիրված ասուլիսին տվյալ փաստը հաստատվեց Ա. Վանեցյանի ու Ս. Խաչատրյանի կողմից:

Մինչ հասարակությունը փորձում էր մարսել տեղի ունեցածը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հրապարակային ձեւով հնչեցրեց անուններ՝ ուղղակի կերպով մեղադրելով նախկին պաշտոնյաներին ոչ միայն թալանի, այլ նաև Մարտի 1-ի բացահայատմանը խոչընդոտելու մեջ. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա: Մարդիկ զգում են.... և այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել և ուզում են այդ պրոցեսը կասեցնել»:
Վարչապետը աննախադեպ այս իրավիճակից ելնելու համար շատ արագ գտավ մեղավորների՝ այդ իսկ քայլով, կարծես, փորձելով հասարակությանը շեղել այն հանգամանքից, որ ՀՀ-ում արդարադատությունը իրականացվում է ըստ քմահաճույքի կամ, ավելի պարզ ասած, իշխանության հրահանգով:

Հայտնի դարձած ձայնագրությունը լսելիս ավել պակաս ջանքեր հարկավոր չէ գործադրել հասկանալու համար՝ հանցագործության բացահայտման ու վարչապետին հաճոյանալու համար մարդիկ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները, իրականացրել մի գործընթաց, որը չի բխում իրավունքի սկզբունքներից: Թեև համապատասխան կառույցների ղեկավարները ասուլիս հրավիրեցին ու պատասխանեցին լրագրողներ հարցերին, փորձելով փրկել վիճակը, բայց տվյալ պարագայում փաստերն առավել խոսուն էին:

Իհարկե, երկրի ԱԱԾ պետին գաղտնալսելը որևէ կերպ չի կարող արդարացվել կամ գովեստի խոսքի արժանանալ, ու այս պարագայում վարչապետի զայրույթը միգուցե ինչ-որ չափով տեղին է, սակայն արդյո՞ք այդ զայրույթի տակ այլ քաղաքական խոշոր խաղացողների լիկվիդացում չի իրականացվում: Այսպես, Երևանյան փողոցներում պաշտպանելով ՔՊ-ի թեկնածուի շահերը՝  Ն. Փաշինյանը, շեղվելով քարոզարշավի հիմնական ծրագրերից ու դրութներից, հայտարարեց. «Մեզ բավարար չէ, ժողովրդին բավարար չէ միայն լուծել Երևանի քաղաքապետի հարցը: Էս ընտրություններով պետք է լուծել այպես կոչված հակահեղափոխության հարցը վերջնականորեն , որ էդ գողացողները ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ առաջիկա հինգ տարիների ընթացքում և ընդհանրապես հավիտյան»:

Զարմանալի է չէ՞, որ ժողորդի ջանքերով սիրո ու հանդուրժողականության քողի տակ իշխանության եկած վարչապետը հասարակությունը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների, իսկ նրա թիմակիցը մարդկանց՝ սեւերի ու սպիտակների: Այս հայտարարությամբ վարչապետը ի ցույց աշխարհին հաստատեց, որ իրականացնում է վենդետա այն անձանց նկատմամբ, ումից վախենում է, ովքեր կարող են հակակշիռ դառնալ առաջիկա պառլամենտական ընտրություններին:

Վարչապետի ցասումը, վարքագիծն ու շարժումները մատնում ու «մերկացնում» են նրան, նա զգում է, որ հասարակության աչքերը վաղ թե ուշ բացվեու են, ու այդժամ անգամ մարդկանց ասֆալտին «փռելը», «հավաքելը», պետության նախկին առանցքային դեմքերին ամենավերջին ձևով վարկաբեկելը ու առհասարակ որևէ շոու ներկայացում իրեն չի փրկի:

Այսօր արդեն անգամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում տիրող ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև մասսաական բնույթ ունեցող մարդու իրավունքների խախտման դեպքերին: Մտածել է պետք…

loading...
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովական ֆիլմեր ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա Նիկոլ Փաշինյանը Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստման ընթացքը Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն «Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից»
website by Sargssyan