Աշխարհահռչակ Ֆրանկ Մյուլլերը տպավորված էր ARARAT հայկական կոնյակից

Հայաստանի օրերը Մոնակոյում միջոցառման շրջանակում «Opéra Monte-Carlo»-ում կայացած փառահեղ համերգի հաջորդ օրը «Hotel Metropole Monte-Carlo»-ում կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների «Zorah», «Voskevaz», «ArmAs», «Trinity», «Van Ardi» ներկայացում և համտես:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ժամացույցներ արտադրող աշխարհահռչակ շվեյցարական ընկերության հիմնադիր Ֆրանկ Մյուլլերը ևս մասնակցեց  ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO միջոցառման համտեսին և նվեր ստացավ ԱՐԱՐԱՏ «Դվին» հայկական կոնյակ:

.

Հատուկ հյուրերի շարքում էին Նիս Կոտ Դ’ազուր Պրովանսիայի սոմելիեների միության նախագահ՝ Ա.Հեդայաթը (A.Hedayat), Մոնակոյի արքայազն Ալբերտին պատկանող «SBM» գրուպի (որի մեջ ընդգրկված են Մոնակոյի լավագույն հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները և գիշերային ակումբները) գլխավոր սոմելիե Բրունո Սկավոն (Bruno Scavo), Մոնակոյի սոմելիեների միության փոխնախագահ Ֆրեդերիկ Վյոֆլեն (Frédéric Woelfflé ), Ֆրանսիայի համար մեկ գինու բրոկեր համարվող Գուլիեմ Բոյեմը (Guilherme Boyem), Ֆրանսիայում ամենահայտնի երիտասարդ սոմելիե ճանաչված հայազգի Հակոբ Եսայանը (Hakob Yessayan), 2 անգամ աշխարհի լավագույն սոմելիե ճանաչված հայազգի Արմանդ Մելքոնյանը (Armand Melkonyan), «Hotel Metropole Monte-Carlo» հյուրանոցի գլխավոր սոմելիեն Ֆրեդերիկ Վյոֆլեն (Frédéric Woelfflé ), հայտնի սոմելիեներ ժան Բապտիստ Սիվիրագոլը (Jean Baptiste Siviragol), Քրիստոֆ Բասկեն (Christophe Besquie), Քրիստոֆ Մեզեն (Christophe Meze), ֆրանսիայում հայկական գինիների առաջխաղացմամբ և ներկրումով զբաղվող Վարդուհի Թովմասյանը և մի շարք այլ հայտնի սոմելիեներ:

Հյուրերին ներկայացվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության  հիմնադրամի կողմից  տրամադրված  տեսահոլովակը,  ինչպես նաև Վիկտորիա Ասլանյանի կողմից (ArmAs Winery) ներկայացվեց հայկական գինեգործության պատմությունը և հեռանկարները:

Միջոցառման ժամանակ բացի հայկական կոնյակից և գինուց, հյուրերը  ըմբոշխնեցին «Մեհրաբյան» ընկերության «Armeniac food bijou»  հայկական լավագույն թեյերի ընտրանին, որոնք զարդարված էին  «Swarovski»  քարերով: Ներկայացվեց նաև հայկական պրեմիում դասի «Godfather» օղին  և  «Cigaronne»  ապրանքանիշը :

Միջոցառմանը  հատուկ  շունչ և տրամադրություն  հաղորդեց  Ֆրանսիայի Վալանս քաղաքից ժամանած դուդուկահար Լևոն Չատիկյանը,ով համարվում է Ֆրանսիայում դուդուկի հայկական դասարանի հիմնադիր և որը Ֆրանսիայի կառավարության կողմից պետական  ճանաչում է ստացել:

 

loading...
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լուկա Մոդրիչին. Մեսսի-Ռոնալդու դարաշրջանն ավարտվեց Կանադայի վարչապետն անդրադարձել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի հետ հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արցախի պետնախարարը ներկայացնում է ներդրումային գրավիչ ոլորտները Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը Նիկոլ Փաշինյանը դիտել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը
website by Sargssyan