Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկասս Գասսերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով դեսպանի առաքելությունը Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, մշակութային, կրթական եւ առողջապահական ոլորտներում:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Շվեյցարիան չեն բավարարվի ձեռք բերված տպավորիչ արդյունքներով եւ կշարունակեն էլ ավելի խորացնել ու զարգացնել հարաբերությունները: Այս առումով Արա Բաբլոյանը հատկապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանը երկրի հետագա զարգացման գործում ընդգծել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից բարեփոխումների իրականացման կարեւորությունը: Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ այդ ճանապարհին էական է մի շարք բացասական երեւույթների, այդ թվում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության հետագա խորացումն ու ամրապնդումը:

Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկասս Գասսերը գոհունակությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիները Հայաստանում եղել են հագեցած օրակարգով ու հետաքրքիր: Դեսպանը բարձր է գնահատել տարվա սկզբին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Լուկասս Գասսերը վերահաստատել է շվեյցարական կողմի պատրաստակամությունն ու գործուն աջակցությունն ուղղված հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: 

loading...
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լուկա Մոդրիչին. Մեսսի-Ռոնալդու դարաշրջանն ավարտվեց Կանադայի վարչապետն անդրադարձել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի հետ հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արցախի պետնախարարը ներկայացնում է ներդրումային գրավիչ ոլորտները Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը Նիկոլ Փաշինյանը դիտել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը
website by Sargssyan