Ինչու չի կարելի դաստակին կարմիր թել կապել

Հավանաբար նկատել եք, որ վերջերս  բավականին շատ  մարդիկ   դաստակին կարմիր թել են կապում: Կարմիր թել են կապում հայտնի մարդիկ, դերասանները, երգիչ-երգչուհիները և նույնիսկ քաղաքական գործիչները,  բայց քչերը գիտեն դրա իմաստը:

Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը: Բայց արդյո՞ք դա դեմ չէ մեր կրոնին:

 

«Իսկապես ցավալի երևույթ է, հատկապես երիտասարդների շրջանում, որի պատճառը չիմացությունն է: Մարկանց մի հատված էլ այդպես է վարվում մյուսներից տարբերվելու համար: Շատերին եմ հարցրել, թե ինչո՞ւ են կապում այդ թելը և ո՞րն է իմաստը, բայց գերակշիռ մեծամասնությունը պատասխան չունի: Դաստակին կարմիր թել կապելու ավանդույթը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ: Սա հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Նրանք բացատրում են, որ իբր կարմիր թել կապելով` տվյալ մարդը պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և զանազան խնդիրներից, քանզի այն չեզոքացնում է բացասական էներգիան և էլի նման հեքիաթներ:

Իսկ Երուսաղեմում այն դարձել է բիզնեսի` գումար վաստակելու մի ձև: Պատկերացրեք` մարդիկ երազանքներով գնում են ուխտի` Երուսաղեմի սրբավայրերում աղոթելու համար, բայց անգիտության պատճառով վերադառնում են «օրհնված» կարմիր թելով:

Եթե չզլանաք և Գուգլ որոնողական համակարգում մի քիչ փնտրեք, ապա բազում ֆանտաստիկ բաներ կկարդաք այս մասին: Բնականաբար, ճշմարիտ և ուղղափառ հավատքի հետ այս ամենը կապ չունի: Մեր փրկիչը Հիսուս Քրիստոս է, որի եկեղեցու անդամ ենք դառնում Ս. Մկրտության խորհրդով և իրավունք ստանում այսուհետ խաչ կրելու: Խաչն է մեր փրկության գրավականը, պահապանը և հաղթության զենքը ընդդեմ սատանայի և դիվական փորձությունների: Քրիստոնեությունն անհամատեղելի է սնոտիապաշտության և մոգության հետ: Քրիստոնյան չի կարող կեղծ բաների հավատալ և իր կյանքը դրանցով արժևորել: Ուստի խորհուրդս է ճշմարիտ արժեքների հետևել և ոչ թե ընկնել զանազան մոգությունների կամ նորաձև բաների հետևից»:

loading...
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լուկա Մոդրիչին. Մեսսի-Ռոնալդու դարաշրջանն ավարտվեց Կանադայի վարչապետն անդրադարձել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի հետ հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արցախի պետնախարարը ներկայացնում է ներդրումային գրավիչ ոլորտները Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին Հայ օգնության ֆոնդը վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը Նիկոլ Փաշինյանը դիտել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը
website by Sargssyan