«Ֆրանկոֆոնիայի ավան», ցուցահանդես, ներկայացում. Նազենի Ղարիբյանը ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի միջոցառումները | Orer.am

«Ֆրանկոֆոնիայի ավան», ցուցահանդես, ներկայացում. Նազենի Ղարիբյանը ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանատվությամբ է պատրաստվում Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք մշակութային միջոցառումներին:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանըտեղեկացրեց, որ միջոցառումների նախապատրաստման աշխատանքները նախարարության ուշադրության կենտրոնում են, իրենք պարբերաբար ընդունում են տարբեր ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններ:

«Հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում ստեղծվելու է  Ֆրանկոֆոնիայի ավան: Մենք գիտենք, որ ֆրանկոֆոն 84 երկիր կա, սակայն  առանձին տաղավարներով ներկայացված են լինելու այն երկրները, որոնք նախապես կդիմեն մասնակցության համար: Երկրները ներկայանալու են իրենց ավանդական  և ժամանակակից մշակույթով: Ավանը գործելու է այդ բոլոր օրերին, ժամը 12:00-20:00-ն: Բացի այդ, ավանի տարածքում բեմ է լինելու, օրվա ընթացքում ներկայացվելու են մշակութային տարբեր համարներ՝  հիփ-հոփից մինչև օպերա, երգ, պար,  պերֆորմանսներ»,-տեղեկացրեց Նազենի Ղարիբյանը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին շատերն են ներկայացնում միջոցառումների  նախագծեր՝ առաջարկելով  հետաքրքիր մտահղացումներ:  

«Բացի այդ, Սունդուկյան թատրոնի ձմեռային այգում կազմակերպվելու է հայազգի նկարչուհի Ասիլվայի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ օրերին ներկայացում է բեմադրելու նաև Ֆրանսիայում գործող «Սաթե-աթղը» թատերախումբը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու օպերա կներկայացվի՝ «Կարինեն» և «Մանոնը»,-հավելեց փոխնախարարը: Նազենի Ղարիբյանի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին անցկացվելու է գալա-համերգ, որի կազմակերպմամբ զբաղված է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ղարիբյանի առաջարկով կազմակերպվելու է նաև մեկ այլ միջոցառում, որը ցույց է տալու Ֆրանկոֆոնիայի պատմությունը Հայաստանում. ինչու է Հայաստանին պատիվ վիճակվել հյուրընկալել գագաթնաժողովը և ստանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը: Միջոցառումը լինելու է ցուցահանդեսի տեսքով և կրելու է «Գիրք և գինի» խորագիրը: «Գիրք և գինի» ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն Լեյլա Սլիմանիի և Ժան Մարի Գյուստավ Լեկլեզիոյի գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսները, որոնք կանցկացվեն  հայկական և ֆրանսիական ավանդույթներով պատրաստած գինիների համտեսմամբ:

2016 թնոյեմբերի 27-ին Անտանանարիվուի (Մադագասկարգագաթնաժողովի ժամանակՖրանկոֆոնիայի երկրի և կառավարությունների ղեկավարները Հայաստանը սահմանեցին  որպես 2018 թՖրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր:

 

loading...
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ...
website by Sargssyan