Վարչապետ Փաշինյանը կայցելի Իրան | Orer.am

Վարչապետ Փաշինյանը կայցելի Իրան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:
 
«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում:
 
Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:
 
Դեսպան Սաջջադին նույնպես խոսել է երկու երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծել, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:
 
Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ:
loading...
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ...
website by Sargssyan