Արսեն Թորոսյանն Ամստերդամում մասնակցում է ՄԻԱՎ-ի հակազդման հարցերով նախարարական երկխոսության | Orer.am

Արսեն Թորոսյանն Ամստերդամում մասնակցում է ՄԻԱՎ-ի հակազդման հարցերով նախարարական երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Ամստերդամում է, որտեղ մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կազմակերպած` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ի և համակցված այլ հիվանդություններին հակազդման վերաբերյալ քաղաքականության նախարարական երկխոսությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ  եվրոպական տարածաշրջանը միակն է, որտեղ ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի տարածվածությունն ավելանում է: 2016-ին նոր դեպքերը գերազանցել են 160 հազարը, որի 80 տոկոսը գրանցվել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Չնայած տուբերկուլոզի հիվանդացության և դրանից մահացության կրճատման առումով գրանցված հաջողություններին` այս հիվանդությունը, հատկապես դեղակայուն տեսքով,և վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ օրակարգի հարց: Նշված տարածաշրջանում վերջին տասնամյակում 4 անգամ աճել են տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի համակցված դրսևորումները, ինչը նշանակում է, որ տուբերկուլոզով հիվանդների 12 տոկոսի մոտ առկա է ՄԻԱՎ:

15 երկրի նախարարների երկխոսության մակարդակով պետք է ներկայացվեն յուրաքանչյուրի արձանագրած հաջողություններն ու խնդիրները: Մասնակիցները պետք է փոխանակեն այս ուղղությամբ հաջող փորձը` համադրելով վիճակագրական տվյալները, միաժամանակ հստակեցվեն գործողությունների ծրագրով նախատեսված հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները:

Հայաստանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման, ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման, ծառայությունների ինտեգրման բնագավառներում լուրջ առաջընթաց ունի:

ԱՀԿ կողմից 2016թ. վավերացվել է Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը և երկրին տրվել է համապատասխան հավաստագիր: Այս ընթացքում հետևողականորեն իրականացվել են աշխատանքներ երկրի այդ կարգավիճակը պահպանելու ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է հղիության ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կրկնակի հետազոտություն առավել վտանգի ենթարկվող խմբերի մոտ: Վերահսկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման տեսանկյունից դոնորական արյան անվտանգությունը, ինչի արդյունքում 2001-ից  հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան մի­ջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք:

ՀՀ-ում արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարի պատմության մեջ աննախադեպ ձեռք­բերում` համաճարակի ոչ միայն կասեցում, այլև վերադարձ խտացման փուլից նախնականին: Ներկայումս ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն զգալիորեն ցածր է 1%-ից:

ԱՀԿ-ի վերջին առաջարկների հիման վրա 2017 թվականին մշակվել և հաստատվել են կլինիկական ուղեցույցներ ու 7 ընթացակարգ: Երկրում փաստացի ներդրվել է «բուժել բոլորին» ռազմավարությունը, ըստ որի` ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում:

loading...
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ...
website by Sargssyan