«Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ». 24-ամյա Լեւոն Ստեփանյանը կառաջադրվի Հրազդանի ընտրություններում | Orer.am

«Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ». 24-ամյա Լեւոն Ստեփանյանը կառաջադրվի Հրազդանի ընտրություններում

Ես մտածում եմ, որ Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ եւ որն ունի մի քանի հիվանդություններ, պիտի որդեգրեմ ու փորձեմ մեծացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է հրազդանցի 24-ամյա Լեւոն Ստեփանյանը, ով պատրաստվում է առաջադրվել Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:

Մշակույթային եւ գրական մի շարք նախագծերի հիմնադիր Լեւոնն արդեն մեկ տարի հանդիսանում է MY Corner հակասրճարանի հիմնադիրը Հրազդանում, որի նպատակը Հրազդանի մշակոյթային կյանքի զարգացումն է.

«Իմ հիմնադրած հակասրճարանն իր տեսակի մեջ միակն է Կոտայքի մարզում: Քանի որ Հրազդանում չկար մի կոմֆորտ վայր, որտեղ ես կարողանայի ընկերներիս տանել, չկար գրական միջավայր, ուր կարող էինք նստել, քննարկումներ անել, եւ ես նստել-սպասելու փոխարեն որոշեցի ինքս ստեղծել այդ միջավայրը: Մեզ մոտ կազմակերպում ենք գրական ցերեկույթներ, ինտելեկտուալ խաղեր, երաժշտական երեկոներ, կինոդիտումներ, սեմինարներ, նույնիսկ կորպորատիվ միջոցառումներ»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Լեւոն Ստեփանյանը:

Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մտահղացումը 24-ամյա երիտասարդի մոտ հիմնականում հուշել են ընկերները. «Ճիշտ է, ես մտածում էի այդ մասին, բայց ոչ հիմա: Մարդիկ տեսել են, որ ես այս տարիների ընթացքում կարողացել եմ քաղաքիս ծառայել՝ չունենալով ֆինանսական ռեսուրսներ, կապեր, չունենալով իշխանության աջակցությունը, որպես քաղաքացի ես ինքս ինչ-որ բաներ եմ փոխել իմ քաղաքում»:

Լեւոնը նշեց, որ այս պահին ուսումնասիրում է հայաստանյան եւ արտասահմանյան տարբեր քաղաքների զարգացման ծրագրերը, փորձը, նաեւ Հրազդանի նախկին քաղաքապետի ծրագրերը՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ են եղել, որ Հրազդանը դեպի զարգացում չի գնացել. «Ինձ համար Հրազդանը երեխա է, որին ես որդեգրելու եմ եւ ով ունի մի քանի հիվանդություններ ու պիտի իրեն մեծացնեմ, ինչպես իմ երեխային: Եթե համեմատական դնենք երեխայի ու քաղաքի խնամքի հետ, կտեսնենք, որ Հայաստանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքին այս վիճակը հարիր չէ»-նշեց նա:

Հրազդանում այս օրերին շրջանառվում են նաեւ այլ թեկնածուների անուններ, մասնավորապես ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սեւակ Միքայելյանի անունը, ով արդեն չորս տարի հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը: Մյուս թեկնածուների առաջադրվելու պարագայում իր հնարավոր պարտության մասին Լեւոնը մտավախություններ չունի: Ավելին, պատրաստ է արդար, անաչառ ընտրություններում չհաղթելու դեպքում սեղմելու հաղթողի ձեռքը եւ շնորհավորելու նրան.

«Ես չունեմ որեւէ կուսակցության աջակցությունը: Եթե հետ ենք նայում հեղափոխությանը, տեսնում ենք, որ հեղափոխություն անողների զգալի զանգվածը եղել է այն երիտասարդությունը, որն ուզում է ինձ տեսնել քաղաքապետի պաշտոնում: Ես չունեմ իշխանության աջակցությունը, բայց ունեմ ժողովրդի աջակցությունը, իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Եթե ժողովուրդը սպասում է, թե ով ունի գործող իշխանության աջակցությունը, որ իրեն ընտրի, դա տանում է նույն նախկին իշխանության գործելաոճին: Ես դուրս եմ եկել հեղափոխության հանուն արդարության, որ Հայաստանում չգործի խնամի- ծանոթ- բարեկամ հասկացությունը, հարցերը չլուծվեն զանգերի, մարդկանց տեղամասեր տանելու, վախի ազդեցության տակ»,-ասում է Լեւոն Ստեփանյանը՝ հավելելով, որ քաղաքում պիտի զարգացնել էկոտուրիզմը եւ ներդրումներ բերել:

Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը 17 տարի պաշտոնավարումից հետո հրաժարական տվեց: Ըստ այդմ, Հրազդանում առաջիկայում անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվում, մասնավորապես ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կրտսեր որդու՝ Սեւակ Միքայելյանի անունը: Իր հնարավոր առաջադրման մասին Սեւակը դեռ չի շտապում խոսել:

Նշենք նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 10-ի որոշմամբ, Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հրազդանցի, անկուսակցական, 37-ամյա Լիլիթ Ստեփանյանը, ով Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մարզային կառույցի փոխտնօրենն էր, նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնականը:

NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթը նշել էր, թե չի որոշել՝ առաջիկայում կառաջադրվի, թե ոչ:

loading...
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ...
website by Sargssyan