ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան | Orer.am

ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան

Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ: Ներկաները նշել են, որ ռեկտորների խորհուրդը բազմիցս քննարկել է այս հարցը, ինչպես նաև առանձին բուհեր իրավիճակային լուծումներ են փորձել գտնել:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, օրինակ, նշել է, որ մայր բուհը դեռևս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետևանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունություն: Ավելին՝ նա նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլևս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Նա մտահոգություն է հայտնել դեռևս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին:

Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաև գնումների գործընթացի և տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր: Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնամխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու: Հանդիպման ավարտին նախարարը ռեկտորներին զգուշացրել է, որ նոր ուսումնական տարվանից խիստ վերահսկողություն է իրականացվելու դասապրոցեսի և ուսանողների հաճախելիության խնդրին:

loading...
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ...
website by Sargssyan