Տնտեսության հույսը. «Փաստ» | Orer.am

Տնտեսության հույսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայն ձևաչափով մամլո ասուլիս տվեց լրատվամիջոցներին: Անշուշտ, մեկ դիտարկման սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ ասուլիսի ընթացքում հնչած բոլոր հարցերին ու պատասխաններին, ուստի կփորձենք խոսել հասարակությանը առավել հուզող խնդիրներից` տնտեսական բլոկի վերաբերյալ վարչապետի պատասխաններից: 

Ըստ էության, հնչող հարցերից մեկին պատասխանելիս, վարչապետը շեշտեց, որ կառավարության ծրագրի տնտեսական հատվածում իրենք շատ մեծ ուշադրություն են հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարը, վերջին շրջանում կատարված բացահայտումներն ու չարաշահումները դժվար է թերագնահատել: 

Ոստիկանության, ԱԱԾ–ի և ՊԵԿ համապատասխան մարմինների կողմից հայտնաբերվեցին և բյուջե վերադարձվեցին միլիոնավոր դոլարների գումարներ: Այս փաստերն, իհարկե, դրական են, սակայն երբ խոսքը գնում է կայուն տնտեսական զարգացման մասին, ապա պետք է խոստովանել, որ բյուջետային նման մուտքերը էական ազդեցություն չեն կարող ունենալ տնտեսության զարգացման ու տնտեսական ակտիվության վրա: Այս մասին, ի դեպ, բարձրաձայնեցին մի շարք տնտեսագետներ ու տնտեսական մեկնաբաններ: Սա նշանակում է` կամ ներկա կառավարությունը զուտ ներկա պահին խնդիր է դրել առավելագույնս արմատախիլ անել կոռուպցիոն մեխանիզմները մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ դրանցից հետո` հաղթելու դեպքում ձեռնամուխ լինել նոր տնտեսական քաղաքականության ու ռազմավարության, կամ կառավարությունը պարզապես հույսը դրել է կոռուպցիայի դեմ պայքարում բացահայտումների և բյուջե ներմուծվող, կարելի է ասել, «չեղած տեղից եկամուտների» վրա: 

Սակայն երկու դեպքում էլ մենք ունենք խնդիր, քանի որ երկրի տնտեսությունը շարժուն օրգանիզմ է, և պարզապես չի կարող սպասել մինչև վերանա կոռուպցիան, ստեղծվեն զարգացման նոր հարթակներ ու երաշխիքներ, նոր մեխանիզմներ: Եթե մենք գործ ունենք երկրորդ կետով նշված իրողության հետ, ապա կարճ կարող ենք ասել, որ դա լուծում չէ, այն պարզ պատճառով, որ բյուջե վերադարձած գումարներով որևէ տնտեսություն չի կարող զարգանալ և վերջ, դրանք մի օր սպառվելու են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ...
website by Sargssyan