Լոռու մարզում ակտիվացել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցագործությունների դեմ պայքարը. մի շարք փաստեր են բացահայտվել | Orer.am

Լոռու մարզում ակտիվացել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցագործությունների դեմ պայքարը. մի շարք փաստեր են բացահայտվել

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ նախորդ տարիներին մարզի վարչական տարածքում բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների՝ հատկապես պոռնկության զբաղվելուն նպաստելու դեպքեր չեն արձանագրվել: Վերջինս, սակայն, ոչ թե մարզում այդ բնույթի հանցագործությունների լիարժեք բացակայության մասին է վկայում, այլ այդպիսիք բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների անբավարարության:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Լոռու մարզի դատախազի կողմից դեռևս 2017թ. նոյեմբերին և 2018թ. մարտին գրություններ են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության   դեմ  պայքարի  գլխավոր վարչության պետին՝ մարզային վարչությանը ենթակա ստորաբաժանումներում համապատասխան լիազորությամբ օժտված ծառայությունների ներգրավմամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու և այս բնույթի հանցագործությունների բացահայտման աշխատանքները բարելավվելու նպատակով: Դրա հիման վրա իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել մարզի վարչական տարածքում գործող մի շարք հաստատություններում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ:

Այդ տեղեկությունների իրացմամբ, մասնավորապես, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Լ. Մ.-ն Վանաձոր քաղաքի «Հացատուն Ղշլաղ» կոչվող հյուրանոցում 2017թ. մինչ 2018թ. մարտի 29-ն ըն­կած ժամանակահատվածում, գույքային օգուտ ստանալու նպատակով տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու հա­մար պարբե­րա­բար հարմարեցված սենյակներ է տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց՝  այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:

Դեպքի առթիվ  2018թ. մարտի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Մարզի դատախազության նախաձեռնությամբ բացահայտված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մյուս դեպքերն արձանագրվել են մարզի վարչական տարածքում գործող 5 հյուրանոցային համալիրներում: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս. Կ.-ն 2016թ. վերջերից 2017 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում գործող մի շարք հասարակական սպասարկման հաստատություններում՝ հյուրանոցային համալիրներում և շոգեբաղնիքների հարմարեցված սենյակներում, վերջիններիս աշխատակիցների հրավերով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, ինչն իրենց ցուցմունքներում հաստատել են նաև նրա հետ վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունեցած անձինք:

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ներկայումս կատարվում է նախաքննություն:

Բացահայտված մյուս դեպքն արձանագրվել է Վանաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող մասնավոր բնակարանում, որի սեփականատեր Մ. Ն.-ն գույքային օգուտ ստանալու նպատակով, տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու հա­մար պարբե­րա­բար բնակարանը տրամադրել է մարմնավաճառներին ՝ այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:

Այս դեպքով 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝  այս բնույթի այլ դեպքեր բացահայտելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

loading...
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ...
website by Sargssyan