Մեխակ Ապրեսյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջությանկոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել»,-գրել է նա:

Մեխակ Ապրեսյանը նշել է, որ ընթացիկ տարում լրացել է նախարարությունում իր աշխատանքի 20 տարին։ «2005-2016 թվականներին ղեկավարել եմ նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, հանդիսացել եմ կոմիտեի նախագահի տեղակալը։ 2013 թվականից Զբոսաշրջության իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) անդամ եմ։ Ես յուրաքանչյուրիցդ սրտանց շնորհակալություն եմ հայտնում այս երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի ու ջանքերի համար՝ ի նպաստ մեր Հայրենիքի բարօրության։


Մեր համատեղ նվաճումների ու ձեռքբերումների, ինչպես նաև իմ բացթողումների մասին կդատեք ինքներդ։ Ակնկալում եմ Ձեր աջակցությունը Զբոսաշրջության կոմիտեին իր արդյունավետ գործունեությունն իրականացնելու հարցում»,-ասված է գրառման մեջ:

 

loading...
ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ պաշտոնական ընունելություն է տեղի ունեցել Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին Ազգային ժողովը լուծարելու քաղաքական հիմքերը Երևանի ավագանու ընտրությունները 2009-2018թթ-ին Դավիթ Անանյանը պաշտոնական հերքում է պահանջել զրպարտության համար և սուտ մատնության դեպքի հետ կապված հրավիրել իրավապահների ուշադրությունը Բակո Սահակյանը Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի ընթացքում մեկնարկեց Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը Աշոտ Հակոբյանն անցանկալի է համարել Հյուսիս-հարավ ծրագրի «Տրանշ 2»-ի աշխատանքների հետաձգումները Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր նախագահ ունի Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը ոչ թե կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապայմաններ չի դնում. Տիգրան Բալայան Շուշիում Սեդրիկ Մարտենին նվիրված ցայտաղբյուր է բացվել. պետնախարարն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության պատվիրակությանը ՀՀ նախագահը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Թուֆենկյան հիմնադրամը նշում է Արցախում գործունեության 15 ամյակը
website by Sargssyan