Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների բնույթն ու ծագումնաբանությունը, պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,-նշել է Արման Եղոյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Ծրագրով նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:  Բրյուսելյան այցի ընթացքում  վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

loading...
Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը վերականգնվել է Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք Պաշտոնական. Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Եվրոպայում Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պատրաստ է տարեկան ներդնել 300 հազար դոլար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Մարտական կորուստ ադրբեջանական բանակում 19 միլիոն դրամի եկամուտ վարձակալությամբ հանձնած տարածքներից. «Փաստ» Սևանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան և 3 մեքենա ունի. «Փաստ» Տնտեսության հույսը. «Փաստ» Կառավարությունում ստացվող նամակների թիվը գրեթե տասնապատկվել է. «Փաստ» Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդիրը. «Փաստ»
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը 11 ցայտուն նշան, որ մատնում են հոգով «գեղցի» աղջկան Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը՝ փորձության ենթարկելով նրան. Ահա,... Երիտասարդ Պուտինն ու անատամ Օբաման. ինչ տեսք ունեին քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում (լուսանկարներ) Ինչպիսին է «Մերժվածը» հեռուստասերիալից հայտնի գեղեցկուհի Մուկտան՝ իրական կյանքում (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները զվարճալի լուսանկարներ են հրապարկել (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հնդկական սերիալներց հայտնի Ակաշի կինը իր գեղեցկությամբ կգերի բոլորին. Ահա, թե որ հայտնի դերասանուհին է նա Օձն ու նրա զուգընկերը զույգավորվում էին, երբ մարդիկ նրանց հայտնաբերեցին. ահա թե ինչով ավարտվեց այդ ամենը Մայրը կապեց սայլակին իր նորածին փոքրիկին և նրան պատուհանից դուրս շպրտեց. Դուք պարզապես կարտասվեք, երբ իմանաք պատճառը (Ֆո... Հարևանները կողքի տնից տարօրինակ հաճելի հոտ առան և ոստիկանություն զանգահարեցին. այն, ինչ դուռը կոտրելուց հետո հայտնաբերեց...
website by Sargssyan