Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան եղել «Հարսիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին (Բացառիկ տեսանյութ)

Վերջին օրերին, հայկական լրահոսում բավական ակտիվ լուրեր են պտտվում հնդիկ դերասանուհի Պրատյուշա Բաներջիի մահվան մասին, ով հայ հեռուստադիտողին հայտնի է որպես Անանդի՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հարսիկը» հեռուստասերիալից:

Թեպետ դերասանուհու մահվան մասին լուրերը միայն վերջին օրերին են սկսել տարածվել մեզանում, այնուամենայնիվ նշենք, որ դերասանուհին ոչ թե մահացել, այլ ինքնասպան է եղել և դեպքը նոր չէ, այն տեղի ունեցել անցած տարվա ապրիլ ամսին:

2016 թվականի ապրիլի 1-ին հնդկական ողջ մամուլը կաթվածահար էր եղել դերասանուհու ինքնասպանության մասին լուրերով:

Քչերն էին մտածում, որ դրան հետո պիտի հաջորդեին ինքնասպանության պատճառների ու վարկածների տեղատարափը, փոխադարձ մեղադրանքներն ու ձգձգվող դատական քաշքշուքները: Բանն այն է, որ դերասանուհու ծնողներն աղջկա ընկերոջն են մեղադրում նրան ինքնասպանության հասցնելու մեջ, ընկերը՝ ծնողներին:

Ողջ Հնդկաստանը ցնցած այս դեպքի բացահայտման համար հիմնականում որպես ապացույց օգտագործվել են դերասանուհու վերջին խոսակցություններն ու նամակագրությունը:

Մասնավորապես վերջին անգամ դերասանուհին խոսել է ընկերոջ՝ Ռահուլ Ռաջ Սինգի հետ: 3 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Պրատյուշան ասել է.

«Իմ կյանքում հիմա ամեն ինչ այնքան բարդ է, այնքան դժվար է... ամեն ինչ ... Ես այստեղ չէի եկել ինձ վաճառելու համար... Ես եկել եմ գործի, աշխատելու համար: Ու ինչ իրավիճակի մեջ ես դու ինձ դնում… : Ռահուլ, դու չգիտես, թե որքան վատ եմ զգում հիմա»:

Տեսանյութում՝ դերասանուհու ընկերն ու ծնողներն են, ովքեր վայրկյաններ առաջ են տեսել դերասանուհուն մահացած: Իսկ մյուս՝ ներքևի հոլովակում դերասանուհու հուղարկավորության տեսագրությունն է

Դերասանուհու հուղարկավորության արարողությունը

 

 

loading...
Կարմիրգյուղում 200 տնտեսություն եկող տարվանից կապահովվի ոռոգման ջրով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ19 հավաքականը հաղթեց վրացական «Մարտվեին» Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին Գուտերիշի եւ Թրամփի ելույթներով մեկնարկում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Արտակարգ ու ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը
website by Sargssyan