«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից».բացահայտելով Այվազովսկու ժառանգությունը պահպանող մարդկանց

«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» ֆիլմի հեղինակները նոր կինոնկարով փորձել են ցույց տալ, թե մարդիկ ինչ են մտածում հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին: 2018 թվականին արտադրված ֆիլմը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

 «Այվազովսկու մասին ամեն ինչ հայտնի է, նա 6000 նկար է թողել: Մեր ֆիլմը նրա ստեղծագործական գործունեության մասին չէ: Այն մարդկանց մասին է, ովքեր պահպանում և հետազոտում են նրա գործերը, զարգացնում նրա ավանդույթները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ֆիլմի ռեժիսոր ԱշոտՋազոյանը:

Ֆիլմը «կենդանացնում» է Հովհաննես Այվազովսկու հայտնի գործերը և ցուցադրում այն անձանց, ովքեր պահպանում են ծովանկարչի ավանդույթները:Ներկայացվում են մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով վերականգնում են Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի շենքն ու նկարչի գերեզմանը, որ գրեթե ավերված էր: Նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի իր և առհասարակ այսօրվա Ղրիմի համար Այվազովսկու կարևորության վերաբերյալ: Մեծ նկարչի մասին խոսում են պատկերասրահի ուսանողները, ծովայիններ, որոնք «Այվազովսկուց սովորել են սիրել ծովը», Թեոդոսիայի բնակիչները, թանգարանի աշխատակիցները, քահանան և այլք:

Կինոնկարի ռեժիսորը փաստում է՝ Այվազովսկուն նվիրված ֆիլմը նկարահանելն այնքան էլ հեշտ չի եղել:

«Մենք ցանկացել ենք ցույց տալ, թե ինչ նշանակություն ունի Այվազովսկին Ղրիմի համար: Մեր հերոսներից մեկն ասում է՝ «Ղրիմի մասին շատերը չգիտեն, բայց Այվազովսկու մասին բոլորը գիտեն»: Մեր հերոսները պարզապես ապրում են Այվազովսկիով»,-նշեց Աշոտ Ջազոյանը՝ հավելելով, որ Այվազովսկին մնայուն արժեք է Ղրիմի համար: Նա հավելեց, որ ֆիլմը ցուցադրվել է Ղրիմում, իսկ ցուցադրությունը շատ լավ է անցել: Ֆիլմն ուղարկվել է նաև Չեռնոգորիա, Ֆրանսիա:  

Աշոտ Ջազոյանի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Այվազովսկին միշտ մնացել է հայ, պահպանել է իր ինքնությունը: Ֆիլմի ստեղծողները ցանկանում են հետագայում ստեղծել կինոնկարի անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն տարբերակներն՝ այն աշխարհում տարածելու համար: Վստահ են՝ Այվազովսկին այնպիսի կերպար է, որ պետք է շատերին հետաքրքրի:

Աշոտ Ջազոյանը 1977-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտությանֆակուլտետըՔաղաքական տնտեսություն է դասավանդել Երևանի պոլիտեխնիկականհամալսարանում: 1996-ին ընտրվել է Լրագրողների միությունների միջազգային դաշնության(MCGS) քարտուղար, 1998-ին՝ գլխավոր քարտուղարՆա Լրագրողների ընկերակցությունմեդիակոնգրեսի նախագահն է և Ռուսաստանի լրագրողների միության քարտուղարըԵռանդունմասնակցություն ունի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը՝ որպեսռեժիսորսցենարի հեղինակ և պրոդյուսերԱրժանացել է «Ռուսաստանի ոսկե փետուր» պարգևին «Բացահայտեք Ռուսաստանը» վավերագրական շարքի համարորը 2013-ինհեռարձակվել է Russia Today հեռուստաալիքով: «Ռուսաստանպոզիտիվ» վավերագրականշարքի (2013) համար Ջազոյանը Ռուսաստանյան կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակինինչպես նաև ոչ գեղարվեստականֆիլմերի Arctic ՄՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակին «Անուններ քարտեզինՍեմյոն Դեժնև» ֆիլմի(2014) համար:

loading...
Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը վերականգնվել է Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք Պաշտոնական. Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Եվրոպայում Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պատրաստ է տարեկան ներդնել 300 հազար դոլար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Մարտական կորուստ ադրբեջանական բանակում 19 միլիոն դրամի եկամուտ վարձակալությամբ հանձնած տարածքներից. «Փաստ» Սևանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան և 3 մեքենա ունի. «Փաստ» Տնտեսության հույսը. «Փաստ» Կառավարությունում ստացվող նամակների թիվը գրեթե տասնապատկվել է. «Փաստ» Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդիրը. «Փաստ»
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը 11 ցայտուն նշան, որ մատնում են հոգով «գեղցի» աղջկան Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը՝ փորձության ենթարկելով նրան. Ահա,... Երիտասարդ Պուտինն ու անատամ Օբաման. ինչ տեսք ունեին քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում (լուսանկարներ) Ինչպիսին է «Մերժվածը» հեռուստասերիալից հայտնի գեղեցկուհի Մուկտան՝ իրական կյանքում (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները զվարճալի լուսանկարներ են հրապարկել (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հնդկական սերիալներց հայտնի Ակաշի կինը իր գեղեցկությամբ կգերի բոլորին. Ահա, թե որ հայտնի դերասանուհին է նա Օձն ու նրա զուգընկերը զույգավորվում էին, երբ մարդիկ նրանց հայտնաբերեցին. ահա թե ինչով ավարտվեց այդ ամենը Մայրը կապեց սայլակին իր նորածին փոքրիկին և նրան պատուհանից դուրս շպրտեց. Դուք պարզապես կարտասվեք, երբ իմանաք պատճառը (Ֆո... Հարևանները կողքի տնից տարօրինակ հաճելի հոտ առան և ոստիկանություն զանգահարեցին. այն, ինչ դուռը կոտրելուց հետո հայտնաբերեց...
website by Sargssyan