Փաշինյանի «լայվը» և Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրան»-ը

Յուրահատուկ կերպով հուլիսի 8-ին տրվեց 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկած սպասված ու սիրված կինոտոնին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ: Բացման հանդիսավոր արարողության մեկնարկին փառատոնի հյուրերն անցան կարմիր գորգով:

«Հանդիսատեսը շատ է կապվել այս փառատոնիn: Շատ կարևորում եմ, իհարկե, հյուրերի ցանկը, որոնց շարքում համաշխարհային ճանաչում ունեցող մեծանուն արվեստագետներ են: Փառատոնը պետք է շարունակվի ոչ միայն նույն ռիթմով, նոր ոգով, այլև պետք է նորովի մատուցենք հանրահայտ արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները մեր հանդիսատեսին»,- միջոցառման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Հանդիսավոր արարողության մեկնարկին ցուցադրվեց փառատոնի 15-ամյա ուղին ամփոփող տեսանյութ: Ներկայացվեցին նաև երաժշտական համարներ, ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը և այլ արտիստներ:

Երեկոյի ընթացքում տեսաէկրանին ցուցադրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, որում նա շնորհավորեց բոլորին փառատոնի մեկնարկի առթիվ:

«Իհարկե, հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները կինոյում իրենց արտահայտությունը կգտնեն: Եվ ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք կունենան հնարավորություն ստեղծելու նորանոր բազմաթիվ գլուխգործոցներ», -իր ֆեյսբուքյան լայվ հիշեցնող տեսանյութում ասաց Փաշինյանը:

Արարողությանը ներկայացվեցին նաև փառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերը, ինչպես նաև փառատոնային ժյուրիի կազմը:

Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Հետո բեմում հայտնվեց նրա ֆիլմի հայտնի Սև կարապն ու գեղեցիկ պարից հետո Արոնոֆսկուն բերեց բեմ:

Արոնոֆսկին իր ելույթի ընթացքում խոստովանեց, որ պարող կարապն այնքան խենթ է, որքան իր ֆիլմերը: Նա նաև նշեց, որ Հայաստանում իր հետևից ընկել են փոքր երեխաներ՝ փորձելով ջրել նրան: Այստեղ էլ ռեժիսորը տեղեկացել է, որ հուլիսի 8-ին մեր երկրում ջրի տոն է, և մարդիկ իրենց մեղքերն են լվանում: Ջրի շիշը ձեռքին ռեժիսորը նախ իր գլխին ջուր թափեց, այնուհետև «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը միացավ խրախճանքին ու ջրեց նրան:

Այնուհետև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը, փառատոնի հիմնադիրներն էլ կինոտոնը բացված համարեցին:

 

loading...
Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը վերականգնվել է Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք Պաշտոնական. Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Եվրոպայում Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պատրաստ է տարեկան ներդնել 300 հազար դոլար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Մարտական կորուստ ադրբեջանական բանակում 19 միլիոն դրամի եկամուտ վարձակալությամբ հանձնած տարածքներից. «Փաստ» Սևանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան և 3 մեքենա ունի. «Փաստ» Տնտեսության հույսը. «Փաստ» Կառավարությունում ստացվող նամակների թիվը գրեթե տասնապատկվել է. «Փաստ» Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդիրը. «Փաստ»
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը 11 ցայտուն նշան, որ մատնում են հոգով «գեղցի» աղջկան Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը՝ փորձության ենթարկելով նրան. Ահա,... Երիտասարդ Պուտինն ու անատամ Օբաման. ինչ տեսք ունեին քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում (լուսանկարներ) Ինչպիսին է «Մերժվածը» հեռուստասերիալից հայտնի գեղեցկուհի Մուկտան՝ իրական կյանքում (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները զվարճալի լուսանկարներ են հրապարկել (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հնդկական սերիալներց հայտնի Ակաշի կինը իր գեղեցկությամբ կգերի բոլորին. Ահա, թե որ հայտնի դերասանուհին է նա Օձն ու նրա զուգընկերը զույգավորվում էին, երբ մարդիկ նրանց հայտնաբերեցին. ահա թե ինչով ավարտվեց այդ ամենը Մայրը կապեց սայլակին իր նորածին փոքրիկին և նրան պատուհանից դուրս շպրտեց. Դուք պարզապես կարտասվեք, երբ իմանաք պատճառը (Ֆո... Հարևանները կողքի տնից տարօրինակ հաճելի հոտ առան և ոստիկանություն զանգահարեցին. այն, ինչ դուռը կոտրելուց հետո հայտնաբերեց...
website by Sargssyan