Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը

Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջամիտ ժամկետ է համարում նոյեմբեր ամիսը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտից հետո:

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգվերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

«Կարծում եմ՝ ընտրությունների ամենից օպտիմալ ժամկետը հոկտեմբերի վերջը կամ նոյեմբերն է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտից հետո: Դա նաև կարող է լրացուցիչ PR լինել Նիկոլ Փաշինյանի համար: Նրա քաղաքական դերը կարող է զգալիորեն մեծացած լինել՝ հաշվի առնելով, թե քանի երկրի պատվիրակություն է ժամանելու Հայաստան»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Ընտրությունները կանցկացվեն ոչ շատ շուտ, ոչ էլ շատ ուշ: Հակոբյանի կարծիքով՝ ընտրությունների վաղ անցկացումը միանշանակ ձեռնտու կլինի ներկայիս իշխանությանը: Ժամանակն այս պահին աշխատում է հօգուտ իրենց: «Իսկ Հանրապետական կուսակցությանը ձեռնտու կլինի, որ ընտրությունները որքան հնարավոր է ուշ լինեն, որպեսզի իրավիճակը քիչ թե շատ կայունանա, և բացասական ֆոնը վերանա»,-նշեց քաղտեխնոլոգը:

Հակոբյանը «Ծառուկյան» խմբակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործող իշխանության համար գլխավոր մրցակից համարեց: Խմբակցությունը բավականին մրցունակ է հատկապես մարզերում:

Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ դառնալն ու դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ արդար և թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրենց առաջնահերթություններից է: Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը` նշելով, որ մինչ այդ պետք է ապահովվեն բոլոր մեխանիզմներն արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

loading...
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը վերականգնվել է Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք Պաշտոնական. Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Եվրոպայում Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պատրաստ է տարեկան ներդնել 300 հազար դոլար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Մարտական կորուստ ադրբեջանական բանակում 19 միլիոն դրամի եկամուտ վարձակալությամբ հանձնած տարածքներից. «Փաստ» Սևանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան և 3 մեքենա ունի. «Փաստ» Տնտեսության հույսը. «Փաստ» Կառավարությունում ստացվող նամակների թիվը գրեթե տասնապատկվել է. «Փաստ» Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդիրը. «Փաստ» Իշխանափոխությո՞ւն, թե՞ տեղափոխություն. այս է խնդիրը. «Փաստ»
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը 11 ցայտուն նշան, որ մատնում են հոգով «գեղցի» աղջկան Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը՝ փորձության ենթարկելով նրան. Ահա,... Երիտասարդ Պուտինն ու անատամ Օբաման. ինչ տեսք ունեին քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում (լուսանկարներ) Ինչպիսին է «Մերժվածը» հեռուստասերիալից հայտնի գեղեցկուհի Մուկտան՝ իրական կյանքում (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները զվարճալի լուսանկարներ են հրապարկել (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հնդկական սերիալներց հայտնի Ակաշի կինը իր գեղեցկությամբ կգերի բոլորին. Ահա, թե որ հայտնի դերասանուհին է նա Օձն ու նրա զուգընկերը զույգավորվում էին, երբ մարդիկ նրանց հայտնաբերեցին. ահա թե ինչով ավարտվեց այդ ամենը Մայրը կապեց սայլակին իր նորածին փոքրիկին և նրան պատուհանից դուրս շպրտեց. Դուք պարզապես կարտասվեք, երբ իմանաք պատճառը (Ֆո... Հարևանները կողքի տնից տարօրինակ հաճելի հոտ առան և ոստիկանություն զանգահարեցին. այն, ինչ դուռը կոտրելուց հետո հայտնաբերեց...
website by Sargssyan