Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը` գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:   

Ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել  Եվրոպայի խորհրդի գրասենյակին երկարամյա համագործակցության և տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության համար։ Փոխնախարարն  արժևորել է վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գրասենյակի աջակցության ծրագիրը և միաժամանակ ընդգծել, որ համայնքների ֆինանսական համահարթեցման ու ծախսային քաղաքականության արդիականացման վերաբերյալ գործընկերների տեսլականը լիովին համընկնում է տեղերում ժողովրդավարության խորացմանը միտված նոր կառավարության մոտեցումների հետ։     

Լորետա Վիոյուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և բարձր  գնահատելով նախարարության հետ համագործակցությունը, կարևորել է գործող ծրագրի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնել ներգրավել փորձագիտական ամբողջ ներուժը ոլորտի արդիականացմանն ուղղված հետագա ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։ 

Հանդիպմանը քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական համահարթեցման և ծախսային քաղաքականության բնագավառներում բարեփոխումների ռազմավարության մշակման և տարածքների կարիքների արդյունավետ բավարարմանն ուղղված մի շարք հարցեր։   

 

loading...
Արսեն Թորոսյանն Ամստերդամում մասնակցում է ՄԻԱՎ-ի հակազդման հարցերով նախարարական երկխոսության Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Արարատցեմենտի աշխատակիցների բաց նամակին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Գարեգին Բ-ն Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Հայ եկեղեցու եւ Գերմանիայի Լյութերական եկեղեցու կապերը Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Հայաստանը դիմել է Չինաստանին՝ ՀՀ տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով. նախարար «Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ». 24-ամյա Լեւոն Ստեփանյանը կառաջադրվի Հրազդանի ընտրություններում Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Ախթալայի ճոպանուղու մոտ դեպի ձորը կախված մեքենայից փրկարարներն անվտանգ դուրս են բերել վարորդին Նեթանյահուն սպառնացել է «յոթ անգամ ուժեղ» հարված հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ Երևանում այսօր ձմերուկի փառատոն անցկացվեց Գերմանացիներն ավելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկելին․ հարցում Իվոբին երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ
Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ. նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում 5 սարսափելի պատմություններ ամենահայտնի կախարդների մասին Հենց այսպես են ապրում միանձնուհիները, երբ չեն գտնվում եկեղեցու դռներից ներս (Ֆոտոշարք) Նիկոլա Տեսլայի կանխագուշակությունները ապագայի վերաբերյալ, որոնք չափազանց ճշգրիտ են Երբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. սոված փորին այն չօգտագործելու 4 պատճառ Այն, ինչ հանեցին այս սատկած կետի ստամոքսից, ուղղակի սարսափելի էր (Ֆոտոշարք) Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքի խափանումների մասին Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծաղիկների վրա ծախսելով 24.000$. Տեսեք, թե ով էր նա իրականում Աղջկան օգնելու համար անօթևանը ծախսեց իր վերջին 20 դոլարը. Ահա, թե ինչպես փոխհատուցեց նրան աղջիկը…
website by Sargssyan