ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման հերթական փորձը: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Սերգեյ Դանիելյանը զբաղվում է անհայտ ծագման ալկոհոլային կեղծ խմիչքների  շշալցմամբ և իրացմամբ: Ստացված օպերատիվ տվյալները իրացնելու և խախտումները բացահայտելու նպատակով ՕՀՎ աշխատակիցների կողմից Ս. Դանիելյանին տրվել է այդ ապրանքների մատակարարման նախնական պատվեր: Հետագայում՝ հենց մատակարարման պահին էլ հայտնաբերվել է կոնյակի արտադրությամբ զբաղվող հայտնի գործարաններից մեկի թողարկած ապրանքանիշերի կեղծված՝  շշալցված, արտաքնապես կոնյակի նմանվող անհայտ ծագման ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակ: Դրանց ձեռքբերման աղբյուրները և մասնակից անձանց բացահայտելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 16Ա հասցեում գտնվող վաճառասրահում ևս հայտնաբերվել են հանրահայտ տարբեր ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակներ, ինչպես նաև դրանց պատրաստման համար անհրաժեշտ հումք, նյութեր, այլ պարագաներ: Պարզվել է նաև, որ նշված հասցեում, բացի անհատ ձեռնարկատեր հանդիսացող Սերգեյ Դանիելյանից, նույնանման գործունեություն են իրականացնում նաև անհատ ձեռնարկատերեր Գոհար և Սիրուն Մուրադյանները: Նրանք խոստովանել և բացատրություն են տվել, որ նախապես տեղյակ են եղել արտադրանքի կեղծ լինելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կազմվել են համապատասխան արձանագրություններ: Նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության աշխատակիցների հետ համատեղ կատարվել է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցվել նմուշներ` փորձաքննության ուղարկելու նպատակով: Պարզվել է, որ օրինախախտ անհատ ձեռնարկատերերի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ (կեղծ գինի կամ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը),  209-րդ (ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը)  հոդվածների հատկանիշներ:

Հետաքննությունը շարունակվում է:

loading...
Կարմիրգյուղում 200 տնտեսություն եկող տարվանից կապահովվի ոռոգման ջրով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ19 հավաքականը հաղթեց վրացական «Մարտվեին» Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին Գուտերիշի եւ Թրամփի ելույթներով մեկնարկում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Արտակարգ ու ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը
website by Sargssyan