Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ  ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները  փաստում են, որ  ստենտավորման  ներկայիս արժեքը կարող է նվազել ավելի քան 100 հազար դրամով: Եվ այսպես. ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ՀՀ-ում ստենտավորում իրականացնող բոլոր բուժհաստատությունների (թվով 11 ) կողմից այս ծառայության գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ծավալուն տեղեկատվություն է պահանջել բուժհաստատություններից, որի հիման վրա գնահատվել են ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40  ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչև  վիրահատական գործիքներ և դեղորայք:

Պարզվել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը կազմում է միջինում 1.1 մլն դրամ, իսկ ինքնարժեքը՝ 840 հզ դրամ, որի 55%-ը բաժին է ընկնում նյութածախսին (ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ և այլն ),  45 %-ը ձևավորվում է վարչական վերադիր և այլ ծախսերի հաշվին ( բժշկի և բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս (ամորտիզացիա), կոմունալ  վճարումներ    և այլն ): 

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ 1.1 մլն դրամ գնի պարագայում  ստենտավորման վիրահատության շահութաբերությունը կազմում է շուրջ 25%, ինչը բավական բարձր ցուցանիշ է՝ համանման այլ բժշկական ծառայությունների գների համեմատ։ Հետևապես, լիովին իրատեսական է, որպեսզի բուժհաստատությունները իրենց շահույթը նվազեցնելու հաշվին վերանայեն վիրահատության արժեքը՝  իջեցնելով այն շուրջ 100 հազար դրամով:

Տեղեկացնենք նաև, որ ընդհանուր առմամբ ստենտավորման վիրահատություններ իրականացվում են թվով 11 բուժհաստատություններ, իսկ ստենտերի ներմուծում  մատակարարներում են իրականացրել 7 ընկերություններ։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ ըստ հանձնաժողովի, հետագայում ևս հնարավոր է հասնել վիրահատության արժեքի էլ ավելի նվազման՝ մատակարար ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքում: 

Հանձնաժողովը ուսումնասիրությունների ողջ փաթեթը տրամադրել է նաև Առողջապահության նախարարությանը:

 

loading...
Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը վերականգնվել է Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք Պաշտոնական. Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Եվրոպայում Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պատրաստ է տարեկան ներդնել 300 հազար դոլար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Մարտական կորուստ ադրբեջանական բանակում 19 միլիոն դրամի եկամուտ վարձակալությամբ հանձնած տարածքներից. «Փաստ» Սևանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան և 3 մեքենա ունի. «Փաստ» Տնտեսության հույսը. «Փաստ» Կառավարությունում ստացվող նամակների թիվը գրեթե տասնապատկվել է. «Փաստ» Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդիրը. «Փաստ»
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը 11 ցայտուն նշան, որ մատնում են հոգով «գեղցի» աղջկան Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը՝ փորձության ենթարկելով նրան. Ահա,... Երիտասարդ Պուտինն ու անատամ Օբաման. ինչ տեսք ունեին քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում (լուսանկարներ) Ինչպիսին է «Մերժվածը» հեռուստասերիալից հայտնի գեղեցկուհի Մուկտան՝ իրական կյանքում (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները զվարճալի լուսանկարներ են հրապարկել (Բացառիկ լուսանկարներ) «Մերժվածը» հնդկական սերիալներց հայտնի Ակաշի կինը իր գեղեցկությամբ կգերի բոլորին. Ահա, թե որ հայտնի դերասանուհին է նա Օձն ու նրա զուգընկերը զույգավորվում էին, երբ մարդիկ նրանց հայտնաբերեցին. ահա թե ինչով ավարտվեց այդ ամենը Մայրը կապեց սայլակին իր նորածին փոքրիկին և նրան պատուհանից դուրս շպրտեց. Դուք պարզապես կարտասվեք, երբ իմանաք պատճառը (Ֆո... Հարևանները կողքի տնից տարօրինակ հաճելի հոտ առան և ոստիկանություն զանգահարեցին. այն, ինչ դուռը կոտրելուց հետո հայտնաբերեց...
website by Sargssyan