Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը

Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանը: Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին և նախաձեռնության հեղինակին:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց արձանի, դրա տեղադրման նախաձեռնության մասին, ապա անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի գործունեությանը, Գյումրիում ունեցած ներդրմանը. «2800 բնակարան կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ, որ անցկացվել են Լինսի հիմնադրամի միջոցներով: Այս ամենի համար գյումրեցին իր երախտիքի խոսքը պետք է ասեր և ասաց»,-ավելացրեց Սամվել Բալասանյանը: 
Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանին՝ արձանի տեղադրման նախաձեռնության համար: 
Իր խոսքում ողջունելով հայրենակիցներին՝ Գրիգոր Բեդիրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ներդրել արձանի տեղադրման գործում: 
Արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է, ով իր խոսքում նշեց. «Մեր բոլորիս նպատակն է եղել երախտապարտ լինել մեր բարերարներին, հատկապես Քըրք Քըրքորյանին, ով այդքան միջոցներ տրամադրեց Գյումրու վերականգնմանը»,-նշեց քանդակագործը:
Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը ստեղծեց Լինսի հիմնադրամը՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար, որով Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:

Արմենուհի Մխոյան

loading...
Կարմիրգյուղում 200 տնտեսություն եկող տարվանից կապահովվի ոռոգման ջրով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ19 հավաքականը հաղթեց վրացական «Մարտվեին» Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին Գուտերիշի եւ Թրամփի ելույթներով մեկնարկում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Արտակարգ ու ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը Թրամփը եւ Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը «Սա երազանքի իրականացում է». Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես Երիտասարդ տղան լուսանկարել է Շանել Սյուզիին սեքսի ժամանակ օրգազմ ապրելիս. Սա անբարոյականության գագաթնակետն է PHOTO (Մուտքը չափահասաների համար) Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը «Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը
website by Sargssyan