Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները

Թուրքիայում հայտնի են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով`ընտրություններին մասնակցել է ավելի քան 59 մլն 354 հազար քաղաքացիների 87.1 տոկոսը:

Նախագահի ընտրության քվեաթերթիկների 75,7 տոկոսի հաշվարկի արդյունքում` Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների մեծամասնությունը` 54,6 տոկոսը: Նրանից հետո երկրորդ տեղում է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածոը Մուհարեմ Ինջեն` 29,6 տոկոս ձայներով: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները ստացել է ձայների 7,4, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) բանտարկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը` 7,1 տոկոս ձայներ:

Խորհրդարանական ընտրությունների այս պահի արդյունքները հետևյալն են. հաշվվել է քվեաթերթիկների 69,02 տոկոսը: «Ժողովրդական դաշինք»-ը, որի կազմում են ԱԶԿ-ն և «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ստացել է 56,06 տոկոս ձայն (ԱԶԿ` 44,4 տոկոս, ԱՇԿ` 11,6 տոկոս): Ըստ ստացված տոկոսների հարաբերակցության` 600 պատգամավորական մանդատ ունեցող մեջլիսում ԱԶԿ-ն  ստանալու է 303, իսկ ԱՇԿ-ն` 51 պատգամավորական մանդատ:

«Ազգային դաշինք»-ը, որի կազմում են ՀԺԿ-ն, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ստացել է 32,62 տոկոս ձայն (ՀԺԿ-` 21,4 տոկոս, «Լավ» կուսակցություն` 9,7 տոկոս, «Երջանկություն» կուսակցություն` 1,4 տոկոս): Ըստ ստացված տոկոսների` ՀԺԿ-ն ունենալու է 138 պատգամավորական մանդատ, «Լավ» կուսակցություն` 45: «Երջանկություն» կուսակցությունն այս պահին պատգամավորական մանդատ չունի:

Քրդամետ ԺԴԿ-ն ձայների նախնական հաշվարկով կարողացել է հաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը` հավաքելով 10,04 տոկոս, ինչը նրան տալիս է 63 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը հաղթանակ է տարել արևելյան քրդաբնակ Իգդիր, Աղրը, Վան, Սիիրթ, Շըրնաք, Մարդին, Բաթման, Դիարբեքիր, Թունջելի, Մուշ, Հաքքարի նահանգներում: 

Թուրքիայի ընդդիմությունը հորդորում է կողմնակիցներին ու վստահված անձանց` ոչ մի դեպքում չլքել ընտրատեղամասերը, մինչև քվեաթերթիկների հաշվարկն ու դրանց արդյունքների գրանցումը:

Նշենք, որ ընտրությունների արդյունքները րոպե առ րոպե փոփոխվում են: 

Այս պատմական ընտրություններն առաջինն են երկրում 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո: Ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի: Ընտրություններից հետո նախագահի ձեռքում են կենտրոնանալու ավելի շատ լիազորություններ. նախագահն իրավունք է ստանալու նշանակելու պետական բարձրագույն պաշտոնյաների, օրինակ նախարարների ու փոխնախագահների, հրամաններ ստորագրելու լիազորությունը կառավարությունից անցնում է նախագահին: 

 

 

loading...
Արսեն Թորոսյանն Ամստերդամում մասնակցում է ՄԻԱՎ-ի հակազդման հարցերով նախարարական երկխոսության Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Արարատցեմենտի աշխատակիցների բաց նամակին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Գարեգին Բ-ն Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Հայ եկեղեցու եւ Գերմանիայի Լյութերական եկեղեցու կապերը Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Հայաստանը դիմել է Չինաստանին՝ ՀՀ տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով. նախարար «Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ». 24-ամյա Լեւոն Ստեփանյանը կառաջադրվի Հրազդանի ընտրություններում Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Ախթալայի ճոպանուղու մոտ դեպի ձորը կախված մեքենայից փրկարարներն անվտանգ դուրս են բերել վարորդին Նեթանյահուն սպառնացել է «յոթ անգամ ուժեղ» հարված հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ Երևանում այսօր ձմերուկի փառատոն անցկացվեց Գերմանացիներն ավելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկելին․ հարցում Իվոբին երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ
Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ. նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում 5 սարսափելի պատմություններ ամենահայտնի կախարդների մասին Հենց այսպես են ապրում միանձնուհիները, երբ չեն գտնվում եկեղեցու դռներից ներս (Ֆոտոշարք) Նիկոլա Տեսլայի կանխագուշակությունները ապագայի վերաբերյալ, որոնք չափազանց ճշգրիտ են Երբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. սոված փորին այն չօգտագործելու 4 պատճառ Այն, ինչ հանեցին այս սատկած կետի ստամոքսից, ուղղակի սարսափելի էր (Ֆոտոշարք) Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքի խափանումների մասին Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծաղիկների վրա ծախսելով 24.000$. Տեսեք, թե ով էր նա իրականում Աղջկան օգնելու համար անօթևանը ծախսեց իր վերջին 20 դոլարը. Ահա, թե ինչպես փոխհատուցեց նրան աղջիկը…
website by Sargssyan