«Նաիրիտ»-ի վերագործարկմամբ հետաքրքրված ներդրողների թիմը մտադիր է աուդիտ իրականացնել գործարանում

«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը մտադիր է «Նաիրիտ» գործարանում իրականացնել աուդիտ, հասկանալ գործարանը վերաբացելու հնարավորությունները: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ նշելով, որ այս աշխատանքների իրականացման համար իրենց կմիանան հայ մասնագետներ, ինչպես նաև Բուլղարիայում գործող երկու խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ: «Մեր կարծիքով՝ եթե գործարանը շատ չի վնասվել, վեց ամսում հնարավոր կլինի ացետիլենային գիծը թողարկել: Թող վեց ամիս չլինի, ավելի երկար լինի: Քիչ ներդրումներով կարող ենք շատ արագ վերականգնել»,-ասաց Աշոտ Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ կառավարության հետ պայմանավորվածության գալուց և աուդիտ սկսելուց երկու ամիս հետո կտեղեկացնեն արդյունքների մասին:

Բացի այդ՝ ըստ նրա՝ իրենք Հայաստանում են հաջորդ ամիս կազմակերպելու բարձր մակարդակի ներդրողների ու քաղաքական գործիչների ժամանումը Հայաստան:

«Մեր այցի նպատակն է հուլիսի երկրորդ կեսին կազմակերպելու բարձր մակարդակի ներդրողների ու քաղաքական գործիչների ժամանումը Հայաստան Սլովակիայից ու Եվրամիությունից: Երկու օր է, ինչ այստեղ ենք և հասցրել ենք մասնակցել մի շարք հանդիպումների»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Ներդրողը նշեց, որ կառավարության անդամների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերն ու «ստացել կանաչ լույս բոլոր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ Նաիրիտն աշխատացնելու հետ կապված»: «Այսօր Հայաստանը հայտնվել է համաշխարհային մամուլի կիզակետում, եթե մի ժամանակ մեր այցեքարտը Արամ Խաչատրյանն էր, Շառլ Ազնավուրը, վերջին տարիներին մեր հիանալի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ապա Հայաստանում իշխանափոխությունն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ես Լոնդոնում տաքսի եմ նստում, ասում եմ հայ եմ, գիտեն այստեղի իրադարձությունների ու վարչապետի մասին»,-ասաց բանախոսը՝  հավելելով, որ այս իրավիճակը պետք է ծառայեցնել շահավետ ծրագրերի իրագործմանը:

Մասնավորապես, ներդրողը կողմ է Հայաստանում արտադրությունների վերականգմանը, առաջին հերթին՝ քիմիական արդյունաբերության զարգացմանը: «Մենք ունենք հիանալի մասնագետներ, իսկ քիմիական արդյունաբերության քարշակը լինելու է Նաիրիտը»,-հավելեց Աշոտ Գրիգորյանը:

Բանախոսը հույս է կապում նաև ռազմաարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ:

loading...
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Բակո Սահակյանը ներկա է գտնվել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռանատարների ու ավտոբուսների համար Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan