Փաշինյանն ու ՀՀԿ-ականները միացել են, որպեսզի բարեգործության մասին օրենքը դարձնեն քաղաքական մահակ

Գարեգին Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվանից լրատվադաշտն ու սոցիալական ցանցերը ալեկոծվում են չարաբաստիկ Բարեգործության մասին օրենքի նախագծի թեմայից, որը Կառավարությունը պատրաստվում է ԱԺ արտահերթ նիստին։ Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ պետական լիազոր մարմին, որը պետք է ինքը թույլատրի կամ արգելի բարեգործությամբ զբաղվելը։

 

Անգամ քաղաքականությունից հեռու կանգնած անձինք անմիջապես նկատեցին, որ Կառավարության այս քայլը ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ, քանի որ տարիներ ի վեր հենց նրա անունն է ուղղակիորեն ասոցացվում բարեգործության հետ։ Այնինչ բարեգործությունը պետք է խրախուսել, ոչ թե արգելել, քանի որ այն իրենցի ենթադրում է բարի գործ, օգնություն անապահովին, կարիքավորին։

Իհարկե այս ամենի տակ անմիջապես զզգացվում են բացահայտ քաղաքական շարժառիթները, և պատճառը թերևս այն է, որ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը ոմանց բավականին անհանգստացրել է։ Եթե հիշենք, որ Բարեգործության օրենքի նախագիծը մշակվել է դեռևս Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, և այն շրջանառության մեջ է դնելու ներկայիս Կառավարությունը, ուրեմն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը և հանրապետականները միավորվել են, որպեսզի նոր պայքար սկսեն Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ընդ որում այդ ցանկությունը այնքան մեծ է և այնքան անթաքույց, որ Կառավարությունը որոշել է օրենքի նախագիծը ԱԺ մտցնել արտահերթ նիստով՝ էլ ավելի մատնելով այս ամենի հետևում ակնհայտ քաղաքական շարժառիթների գոյությունը։
Չնայած այս ամենում բավական մեծ քաղաքական բաղկացուցիչ կա, սակայն եկեք մի կողմ թողնենք քաղաքականը և նայենք զուտ բարոյական, մարդակային տեսանկյունից։ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ բարեգործությամբ է զբաղվում, օգնելով անապահով ու կարիքավոր մարդկանց, և նրա բարեգործական ծրագրերը ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ․ կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, սպորտ, ՓՄՁ, մշակույթ և այլն, որի շահառուներն են տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ներկայացնում են հասարակության խոցելի խմբերը․ ուսանողներ, թոշակառուներ, հաշմանդամներ, աղետի գոտու բնակիչներ և այլն։ Եթե ուսանողը ինքը գալիս և դիմում է Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա օգնի իրեն ուսման վարձը վճարելու հարցում, ինչո՞ւ պետք է պետական լիազոր մարմինը որոշի թույլատրել դա թե ոչ։ Եթե ծնողը գալիս է Ծառուկյանի մոտ և իր երեխային բժշկելու համար գումար է խնդրում, որովհետև պետպատվեր չկա, ինչո՞ւ պետք է պետական լիազոր մարմինը որոշի՝ Ծառուկյանը տա այդ օգնությունը թե ոչ։

 

Ի վերջո բավական է, որ օրենքի նախագիծը շրջանառողները մեկ օր ընդամենը գան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գրասենյակ և տեսնեն, թե օրվա ընթացքում քանի մարդ է գալիս և դիմում օգնության համար և գուցե այն ժամանակ անմիջապես հասկանան, որ իրենց արածը ուղղակի անհեռատես և սխալ քայլ է, որն ուղղված է առաջին հերթին կարիքավոր և անապահով հազարավոր մարդկանց դեմ։
Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են բարեգործությունը մեկնաբանել որպես նախընտրական ընտրակաշառքի ձև, թող փորձեն հաշվել, թե ինչքան բարեգործություն է արել Ծառուկյանը այն ժամանակ, երբ հեռացել էր քաղաքականությունից և ոչ մի կապ չուներ ընտրությունների հետ։ Այսքանից հետ Ծառուկյանի բարեգործությունների մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելը ուղղակի ստորություն է, ստորություն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր միշտ ստացել են Ծառուկյանի օգնությունը՝ անկախ ընտրությունների ժամկետից կամ դրանում գրանցված արդյունքներից։

Եվ վերջապես պետք չէ մոռանալ, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործությունը անում է իր սեփական միջոցներից․ նա պետական պաշտոնյա չէ, ով վերահսկում է պետության ինչ-որ ոլորտի գումարները, այլ անհատ, ով իր սեփական միջոցների հաշվին պարզապես օգնում է կարիքավորներին։

Լավ կլիներ, որ Բարեգործության մասին օրենքի չարաբաստիկ նախագիծը շրջանառության մեջ դնելու փոխարեն Կառավարությաւնը մտածեր այն մասին, թե ինչպես անել, որ Հայաստանում աղքատներ ու կարիքավորներ չլինեն ու բարեգործության կարիք որպես այդպիսին չլինի։ Ի վերջո, ինչպես բազմիցս նշել է ինքը՝ Գագիկ Ծառուիկյանը, բարեգործությամբ ժողովրդին չես պահի, բայց քանի դրա կարիքը կա, բարեգործությունը անհրաժեշտություն է։ Աղքատին ու կարիքավորին օգնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը որոշել է կտրել նրանց օգնության վերջին տարբերակից։ Սա, ինչ խոսք, չմտածված ու անհեռատես քայլ է։

loading...
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովական ֆիլմեր ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա Նիկոլ Փաշինյանը Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստման ընթացքը Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն «Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից»
website by Sargssyan