Ամենահայտնի օրենքով գողերից մեկը՝ Գուլին, բանտում մեծ շքեղությամբ տոնում է իր ծննդյան արարողությունը. Միայն տեսեք, թե ինչպես է անցնում այն

«№ 1 օրենքով գողի» աթոռի համար պայքարը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Ռուսական մաֆիայի ներկայիս առաջնորդ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) կլանում որոշել են, որ նրա իրավահաջորդը կդառնա Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես)։ Սակայն նա ստիպված կլինի բախվել լուրջ դիմակայության։ «Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), ով ձևավորում է կողմնակիցների հզոր կոալիցիա, արդեն աջակցություն է գտել մաֆիոզներ Գելա Կարդավայի (Գելա Գալսկի) և Վագիֆ Սուլեյմանովի (Վագիֆ Բակինսկի) մոտ։

Ինչպես Rosbalt-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, Էդուարդ Ասատրյանը վերջին շաբաթներին զարգացրել է աննախադեպ ակտիվություն։ Նա գրեթե ամեն օր բանակցություններ է անցկացնում տարբեր «օրենքով գողերի» հետ՝ ստեղծելով սեփական ազդեցիկ կլանը։

Ընդ որում, նա ստիպված կողմնակիցներ է փնտրում նախկին թշնամիների շարքերում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Օսետրինան հաջող բանակցություններ է անցկացրել «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլիի (Գիա Դլիննի) հետ, ով Ասատրյանին աջակցելու համաձայնություն է արտահայտել։ Խորհրդակցություններ են սկսվել նաև մաֆիոզներ Վագիֆ Սուլեյմանովի հետ, ով նախկինում Օսետրինայի հանդեպ առանձնահատուկ համակրանք չի տածել։

Վագիֆն այժմ ունի լուրջ ֆինանսական ռեսուրսներ, քանի որ վերահսկում է մի շարք գործընթացներ խոշոր մեծածախ շուկաներում, այդ թվում նրանում, որը գտնվում է Կալուժսկոյե մայրուղու վրա։ Նա անձամբ ծանոթ է այդ շուկայի տերերի հետ, սակայն Վագիֆը միշտ տառապել է մարտիկների սեփական մեծ խմբի պակասից։ Այդ իսկ պատճառով նա ժամանակին կոալիցիայի մեջ է մտել «օրենքով գող» Նադիր Սալիֆովի հետ (Լոտու Գուլի), որի զինված մարտիկներն ավելի քան բավական էին։ Սակայն այդ միությունն ի սկզբանե թվացել է ոչ առանձնահատուկ հուսալի, ավելի շուտ նաև ուղղված ընդդեմ ընդհանուր թշնամու՝ «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լյանկորանսկի, սպանվել է Թուրքիայում)։

Ռովշանի մահվան պահից Վագիֆը գտնվում է նոր ուժային աջակցության որոնումներում։ Նրան դա խոստանում է Օսետրինան։ Վագիֆի ու Ասատրյանի մոտ գտնվել է նաև ընդհանուր թշնամի, ինչն էլ թույլ է տվել նրանց ստեղծելու կոալիցիա։ Խոսքը դաղստանցի «հեղինակություն» Ամիրի մասին է։ Ամիրը ծեծի էր ենթարկել Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերգեյ Բենթլին)։ 2014 թվականի ամռանը Բենթլին հետաքրքրություն էր դրսևորել մայրաքաղաքի ավտոսրահերից մեկի գործունեության նկատմամբ։ Կողմերի զրույցը չէր ստացվել և ավարտվել էր ծեծկռտուքով։

Հենց Ամիրից վրեժխնդիր լինելու թեմայով է Էդուարդ Ասատրյանը միավորվել մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրայի հետ (Միրոն)։ Վերջինս խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի դեմ պատերազմում, ինչի պատճառով Ասատրյանը նույնիսկ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին, երբ Միրոնն այլ «օրենքով գողերի» հետ ծեծի էր ենթարկել Էդուարդին և նրա որդի Սերգեյին։

Ասատրյանների ծեծի այլ մասնակից է եղել «օրենքով գող» Գելա Կարդավան։ Հետաքրքիր է, որ նրա հետ նույնպես Ասատրյանը ներկայում հաջող բանակություններ է վարում։ Կարդավան արդեն տվել է իր համաձայնությունը Էդուարդի կլան անցնելու վերաբերյալ։

Գելան Օսետրինայի հետ շփվում է ոչ լավ կյանքից։ Դեռևս այն ժամանակ, երբ Շաքրոն ազատության մեջ էր, Կարդավայի գողական լիազորությունները դադարեցվել էին։ Այդ ժամանակվանից ի վեր նա երկար ժամանակ փորձում էր դրանք վերականգնել։ Նրան դրանում վերջերս համաձայնել էր օգնել ազդեցիկ «օրենքով գող» Գայոզա Զվիադաձեն (Գիա Քութայիսկին)։ Սակայն Զվիադաձեն միանգամայն տհաճ հեռախոսազրույց է ունեցել Շաքրոյի ներկայացուցիչների հետ։ Ասվածի ընդհանուր միտքը եղել է այն, որ Գելայի թագազրկման մասին որոշումն ընդունել են Քալաշովն ու այլ հարգարժան «ծերունիներ», այդ իսկ պատճառով նրանց «վճռի» չեղարկումը տարօրինակ կլիներ Գիայի կողմից։

Այժմ Ասատրյանը խոստանում է հավաք անցկացնել, որի ժամանակ Կարդավայի «գողական» կարգավիճակը կվերականգնվի։\

Մանրամասներն Այստեղ

loading...
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովական ֆիլմեր ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա Նիկոլ Փաշինյանը Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստման ընթացքը Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն «Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից»
website by Sargssyan