Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները կվերսկսվեն առաջիկա օրերին

2018 թվականի մայիսի 5-ից Սեւանա լճից դադարեցվել է ոռոգման նպատակներով իրականացվող ջրառը, որը կվերսկսվի առաջիկա օրերի ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է Սեւանա լճից իրականացվող ջրառի վերսկսման ծավալների եւ ժամկետների խնդիրը: «Այս տարվա ապրիլի կեսերից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 24 միլիոն 721 հազար խորանարդ մետր ջուր, այնուհետ ջրառըդադարեցվել է: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստում որոշվեց ջրբացթողումները վերսկսել առաջիկա օրերի ընթացքում խնայողության հստակ ռեժիմով: Հայտնի է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի գյուղատնտեսական տարվա համար Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակությունը պետք է կազմի մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր, որից 24 միլիոն 721 հազարն արդեն բաց է թողնվել: Մնացած ծավալը պետք է բաց թողնվի այն համամասնությամբ, որ ոռոգման ամիսների ընթացքում բավարարվեն տնտեսությունների կարիքները: Բայց հունիսի 13-ի դրությամբ դեռեւս ջրբացթողումները վերսկսված չեն՝ կապված առատ անձրեւային եղանակների հետ»,-տեղեկացրեց Համբարձում Համբարձումյանը:
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն, 2018 թվականի հունիսի 13-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա, որը 10 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 94 միլիոն 817 հազար խորանարդ մետր ջուր:

loading...
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Բակո Սահակյանը ներկա է գտնվել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռանատարների ու ավտոբուսների համար Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan