ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է տալիս պարարվեստին

 ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, տեսնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների՝ իր պատվին պատրաստած փայլուն ելույթը, ափսոսանք զգաց՝ վաղ տարիքում բալետի դասերը թողած լինելու համար: Նունե Սարգսյանը շատ է սիրում պարն ու երաժշտությունը և հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է տալիս պարարվեստին«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի տիկինը նման կարծիք հայտնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջ այցից հետո լրագրողների հետ զրույցում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Զարմացած և հիացած եմ այն ամենով, ինչ տեսա այս դպրոցում: Բալետ ստեղծելը տարիների շատ դժվար աշխատանք է: 6 տարեկանում առաջին բալետային ներկայացումը տեսնելուց հետո ծնողներիս աղերսեցի, որ ինձ տանեն պարարվեստի ուսումնարան: Ստուգեցին երաժշտականությունս, և ես անցա քննությունը: Սակայն 6 ամիս հետո նորից աղերսեցի ծնողներիս, որ ինձ հանեն ուսումնարանից, ասում էի՝ շատ դժվար է, չեմ կարող: Հիմա, այս սաներին ու գեղեցիկ արդյունքը տեսնելով, արդեն մտածում եմ՝ թողնելը սխալ էր»,-ասաց Նունե Սարգսյանն ու հավելեց, որ հիմա իր 6-ամյա թոռնուհին է բալետի դասերի հաճախում:

Նախագահի տիկինը ոչ միայն բալետ, այլ նաև շատ է սիրում մեր ազգային պարերը, ռոք-ն-ռոլ: Կարծում է՝ պարի միջոցով հնարավոր է ձերբազատվել կուտակված բացասական էներգիայից: Պարարվեստը շատ կարևոր է՝ սկսած մեր ազգային պարերից մինչ բալետ: Նունե Սարգսյանը հիշեց նաև, որ Հայաստանը դեռ վաղուց բալետի ավանդույթներ է ունեցել՝ ի դեմս ազգությամբ հայ հայտնի պարուհի և պարուսույց Ագրիպինա Վահանովայի, ում անունով է ներկայում կոչվում Պետերբուրգի պարի ակադեմիան: «Եվ այսօր տեսնում եմ, որ այդ ավանդույթը շարունակվում է: Շատ եմ սիրում պարն ու պատրաստ եմ աջակցել ինչով կարող եմ»,-նշեց նախագահի տիկինը:

Նունե Սարգսյանը հիշեց իր ամենասիրելի բալետը՝ «Սպարտակ»-ը, նշեց՝ այդպիսի երաժշտություն և ներկայացում չկա աշխարհում: Այսօր դիտելու է «Դիմակահանդես» բալետը: Նախագահի տիկինն ավարտել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և նույնիսկ մինչ հիմա դաշնամուրի դասեր է ստանում, մշտապես փորձում է կատարելագործել իր աշխատանքը: Անկեղծանում է՝ազատ ժամանակ շատ է սիրում նվագել:

Հայաստանում բալետի պարողների խնդիրներից նա նշեց գումարի պակասն ու ելույթի տեղ չունենալը, հավելեց՝ խնդիրը նույնն է նաև արտերկրում: Հույս հայտնեց, որ կկարողանա օգնել պարարվեստի ուսումնարանին ու բալետին:

Նախագահի տիկինը նաև շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ սաների հետ: Ներկա գտնվեց պետական ավարտական քննությանը, հետաքրքրվեց սաների առաջադիմությամբ: Սովորողներն էլ իրենց հերթին Նունե Սարգսյանին խնդրեցին հաճախ այցելել իրենց:

Երևանի պարարվեստի պետական քոլեջն այս պահին ունի 410 սովորող: Գործում են դասական, հայկական ժողովրդական պարերի և պարուսույցների բաժիններ: Պարուսույցների բաժին կարող են ընդունվել դպրոցն ավարտելուց հետո, 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ հայկական-ժողովրդական պարերի բաժին, իսկ դասական պարերինը՝ 9 տարեկանից:

loading...
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Բակո Սահակյանը ներկա է գտնվել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռանատարների ու ավտոբուսների համար Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan