Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը կվտանգեր Հայաստանի հեղինակությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը, որով քաղաքացիները կվճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Նախկինում կենսաթոշակային համակարգի մասնակիցը վճարում էր իր եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ՝ պետությունն էր վճարում անձի օգտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է հետագայում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը, վարչապետը նշեց՝ հետագայում սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկայում գործադիրը խնդիր ունի ճիշտ հասկանալու և գնահատելու ստեղծված իրավիճակը:

«Այս պահին ուժի մեջ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1-ից բոլորն առանց բացառության պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը: Նրանք, ովքեր նախկինում այդ համակարգ մուտք չէին գործել, հուլիսի 1-ից պետք է մասնակցեն համակարգին: Եթե հիմա մենք որևէ բան չձեռնարկեինք, հուլիսի 1-ից նախկինում համակարգում ընդգրկված շուրջ 207 հազար քաղաքացիները, ինչպես նաև ներկայում համակարգին միացող 80 հազար քաղաքացիները պետք է շարունակեն վճարել նախկին չափով: Այս իրավիճակում մենք ունեինք մի քանի այլ տարբերակ ևս՝ ոչինչ չձեռնարկել ու թույլ տալ, որ համակարգը նույն տեմպով գործեր: Սա մեզ համար ընդունելի չէր»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է համակարգի գործունեությունը մեկ տարով հետաձգելու տարբերակին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա անարդար և ոչ հավասար պայմաններ կստեղծեր մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների նկատմամբ:

Համակարգն ընդհանրապես կասեցնելու դեպքում էլ Հայաստանի հեղինակությունը կվտանգվեր միջազգային ասպարեզում: «Այս պարագայում առաջ կգար կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու խնդիրը: Այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում և աշխարհում բավականին բարձր ռեյտինգ ունեցող կառավարիչներ: Այս իրավիճակում նրանց համար չնախատեսված խաղի կանոններ ենք փոխում, այդ լուրը տարածվում է ամբողջ աշխարհում, նրանք էլ նպաստում են դրան, ստացվում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան: Այս պայմաններում մեզ համար դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսավարողների հրավիրել Հայաստան, երբ մենք խաղի կանոններ ենք փոխում խաղի ընթացքում արդեն գործող տնտեսավարողների համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկված լուծմանը՝ վարչապետը նկատեց, որ հուլիսի 1-ից համակարգին արդեն միացած քաղաքացիներն ու նոր միացողները կվճարեն միջինում 5000 դրամով ավելի պակաս կենսաթոշակային վճար:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ Սահմանադրական դատարանի որոշումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ամբողջությամբ չեն կատարվել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կկատարվի ուսումնասիրություն: «Ասում ենք՝ եկեք այս որոշումն ուժի մեջ մտցնենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, գնանք ու ուսումնասիրություններ կատարենք, թե որքանով են կատարվել ՍԴ որոշումները կուտակային համակարգի վերաբերյալ։ Եթե կպարզվի, որ որոշումները չեն կատարվել ու այս ողջ համակարգը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն չկա: Այն գումարները, որոնք մինչև հիմա վճարվել են, նստած են մեր անունով բացված հաշիվներին, մարդիկ կարող են մինչև վերջին կոպեկը հետ ստանալ իրենց գումարները»,-հավելեց պաշտոնյան:

Պարտադիր բաղադրիչին անդրադառնալով էլ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա արվում է այն նպատակով, որպեսզի մարդիկ այսօր կուտակեն կենսաթոշակային տարիքի համար, քանի որ ոչ բոլորն են կարողանում գումար «հետ գցել» և ամենաառաջին առիթի դեպքում էլ իրենց խնայողությունները ծախսում են:

 

loading...
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Բակո Սահակյանը ներկա է գտնվել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռանատարների ու ավտոբուսների համար Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan