«Դեմ եմ»-ի անդամները պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու պահանջով կդիմեն ԱԺ խմբակցություններին

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կդիմեն Ազգային ժողովի խմբակցություններին` պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու պահանջով:

Լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը նշեց, որ իրենց չի գոհացնում կառավարության արտահերթ նիստի ընթացքում հաստատված օրինագիծը, որով այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու:

«Դեռ չենք ցանկանում դիմել ստանդարտ մեթոդների` նստացույցերի, երթերի և այլն: Ես հակված եմ, որ դիմենք Ազգային ժողովի խմբակցություններին, որ մեկ տարով պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգեն»,- ասաց Հարությունյանը:

Նա  ընդգծեց, որ մինչև հուլիսի 1-ը կհասցնեն գործողություններ իրականացնել, իսկ հետագա քայլերի մասին կհայտարարեն Ազգային ժողովի խմբակցությունների դիրքորոշումն իմանալուց հետո:

Լևոն Հարությունյանը նշեց, որ համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու որոշումն անարդար կլինի: «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որպեսզի պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգվի, այդ ընթացքում կազմակերպվեն քննարկումներ, որոնց մասնակցություն կունենան նաև իրենք: Լևոն Հարությունյանն ընդգծում է, որ պետք է լինեն բաց և թափանցիկ քննարկումներ, որոնց մասնակցություն կունենան բոլոր շահագրգիռ կողմերը, իսկ քննարկումների արդյունքում օրենքը պետք է բերվի այնպիսի տեսքի, որ բոլորի համար լինի ընդունելի:

Կառավարությունը բուռն քննարկումների արդյունքում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել  2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

 

loading...
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովական ֆիլմեր ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա Նիկոլ Փաշինյանը Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստման ընթացքը Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն «Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից»
website by Sargssyan