Պարտադիր կուտակային բաղադրիչն ընդունվեց բուռն քննարկումների արդյունքում

Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել  2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: «Համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Համակարգի ամբողջական ներդրումը կարևորվում է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ»,- ասաց Ջանջուղազյանը:

Խոսելով ընդունված որոշման մասին՝ վարչապետ Փաշինյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, ես Ազգային Ժողովում ունեցած ելույթում ասացի, որ սա մեր կառավարության առաջիկա ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Իհարկե, կուտակային կենսաթոշակային համակարգն ունի իր պատմությունըև մեր վերաբերմունքն այդ համակարգին նույնպես իր պատմությունն ունի: Իրավիճակը հետևյալն էր. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում այն կարգավորումը, ըստ որի՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է ներգրավվեն այս համակարգում: Այսօրվա դրությամբ արդեն իսկ այդ համակարգում ընդգրկված է պոտենցիալ մոտ 280.000 շահառու, ավելի քան 200.000 քաղաքացի և օրենքն ընդունված է, արդեն  ուժի մեջ է: Եթե մենք որևէ գործողություն չձեռնարկեինք՝ այդ օրենքն ամբողջությամբ, ամբողջ ծավալով պետք է հուլիսի 1-ից մտներ ուժի մեջ: Հիմա հաշվի առնելով հանգամանքները, մենք ունենք մի քանի ընտրություն:

 1.Ընդհանրապես չեղյալ անել այս համակարգը: Մենք հասկացանք, որ չենք կարող գնալ նման իրավիճակի, ինչու

ա) որովհետև այսօր արդեն շուրջ 120 մլրդ դրամ ներգրավված է, կառավարիչների կողմից տեղաբաշխված է տարբեր տեղերում՝ 70 տոկոսը Հայաստանում: Չեղյալ անելու դեպքում մենք կունենանք 2 նեգատիվ էֆեկտ՝ 1.այդքան գումար տնտեսությունից դուրս կգար, 2. այսօրվա մեր կառավարիչները տնտեսական գործունեության մեջ ունեն հսկայական հեղինակություն ամբողջ աշխարհում և շատ դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, հետո՝ մարդկանց համոզել, ասել՝ գիտեք ինչ, երկիրը փոխվել է, եկեք ներդրումներ կատարեք, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Իհարկե, այս ազդեցությունը շատ նեգատիվ կլիներ:

Հաջորդ լուծումը հետևյալն էր. Այս կարգավորումը հետաձգել որոշ ժամանակով: Թվում է, թե շատ հեշտ և պարզ լուծում էր, բայց այստեղ առաջանում էր հետևյալ խնդիրը՝ այն 200 հազար քաղաքացիները, ովքեր արդեն ներգրավված են համակարգում, նրանք շատ պարզ հարց էին դնում, ասում էին՝ արդեն 2014 թ. մենք վճարում ենք և հանկարծ մեր սիրելի համաքաղաքացիների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում, մեր նկատմամբ՝ այլ: Այսինքն,հետաձգման պարագայում նրանք շարունակելու էին վճարել, իսկ 80 հազար մեր հայրենակիցները շարունակելու էին չվճարել, այստեղ խնդիր էր առաջանալու, 200 հազարի նկատմամբ անարդարություն էր տեղի ունենալու:

Նախկինում կուտակայինի 10 տոկոսից 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝ շահառուն: Հիմա առաջարկվում է բոլորի համար, առանց բացառության, փոխել այս համամասնությունը, և 7.5 տոկոսը վճարի պետությունը, 2.5 տոկոսը՝ քաղաքացին: Այս կարգավորման արդյունքում այն 200 հազար քաղաքացիները, ովքեր մինչև այս պահը վճարել են, 2018թ.  հուլիսի 1-ից կզգան բեռի թեթևացում, միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5 հազար դրամ ավելի պակաս կվճարի, քան վճարում էր նախկինում: Այսինքն, մենք 207 հազար քաղաքացու աշխատավարձը փաստացի 5.000 դրամով բարձրացնում ենք: Իսկ համակարգ նոր մտնող 80 հազար քաղաքացիները կզգան այդ պոտենցիալ բեռի կեսը միայն, որը, իհարկե, ցավոտ լուծում է, բայց ինչքան քննարկեցինք, այս բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն այս լուծումն էր: Ի վերջո եկեք չմոռանանք՝ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն սեփականության իրավունքը, ըստ էության, չեն կորցնում: Սա ժամանակավոր կարգավորում է և մենք այս կարգավորմամբ նաև ստանձնում ենք մեկ այլ պարտավորություն, որը հետևյալն է. եթե մենք փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափի մեջ, այդ փոփոխությունների արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ ստատուս քվոն պահպանվի: Այսինքն, որևէ բեռի ավելացում հետագայում չի լինելու, պարզապես այն, ինչ հիմա վճարվում է կուտակային վճարի մասով, եկամտահարկը կիջնի, կուտակային վճարը նորից կգա նախկին չափի, այսինքն՝ 5/5 համամասնությունը կպահպանվի, բայց քաղաքացին դրամական առումով ոչ մի փոփոխություն չի զգա, եթե զգա, այդ փոփոխությունը նկատելիորեն շոշափելի չի լինի:

Սա շատ նուրբ հարց է և հույս ունեմ քաղաքացիները, մեր հայրենակիցներն ըմբռնմամբ կմոտենան այս մոտեցմանը, որովհետև կուտակային կենսաթոշակի հետ կապված հիմնական խնդիրը, որ միշտ առաջ է քաշվել, եղել է վստահության խնդիրը և կարծում եմ, որ նաև այն հանգամանքը, որ այսօր վստահության խնդիր չունենք՝ կարող ենք այդ քայլը թույլ տալ մեզ: Սա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ի սկզբանե կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ունեցել է առարկություններ և գտնում է այժմ էլ նախագծին կողմ քվեարկելով՝ կունենա սկզբունքային հակասություն նախկին դիրքորոշման հետ, ուստի ընդունելով, որ որոշումը պարտադրված է՝ ինքը դեմ է քվեարկելու, սակայն որպես կոլեգիալ մարմնի անդամ՝ լիարժեք կատարելու է այն։

Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է, որ որոշումն ընդունվում է թիմային պատասխանատվությամբ։ 

«Այս որոշումը մենք պետք է թիմով ընդունենք և գնանք այդլուծմանը։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են՝ մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։

Նախագծին դեմ էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը նշեց, թե ովքեր դեմ են, կարող են իրենց քվեարկությամբ ցույց տալ այդ հանգամանքը։ Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ պետք է ընդունել որոշումը, ապա շարունակել դրա քննարկումները։ «Մենք ոչ կոռուպցիոն, ոչ բարոյական պարտավորություններով կաշկանդված չենք»,- ասաց Փաշինյանը։

Արդյունքում նախագիծն ընդունվեց միաձայն:

 

loading...
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Բակո Սահակյանը ներկա է գտնվել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռանատարների ու ավտոբուսների համար Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan