Կարապետ Ռուբինյան. «Տա Աստված, այս անգամ ավելի շատ դրական արդյունքներ ունենանք»

 

Արտաքին նմանություն էլ կա. Այն ժամանակ էլ մորուքավորները շատ էին

Այս օրերին, երբ ակտիվ քննարկման առարկա է դարձել նոր կառավարության որոշ անդամների կեցվածքն ու պահվածքը, ինչու չէ՝ նաև երկրում գործող օրենքներին մասամբ չտիրապետելը, որի արդյունքում, օրինակ՝ Սփյուռքի նորանշանակ նախախարի խորհրդականի նշանակումը սկզբում մեկնաբանվեց որպես օրինական, իսկ հետո պաշտոնապես ափսոսանք հայտնեցին, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ է կիրառվել, կարող է հիասթափեցնել շատերին: Ու եթե որոշներին թավշյա հեղափոխության առաջացրած էյֆորիայից դուրս գալու համար դեռ ժամանակ է հարկավոր, ապա ավելի պրագմատիկները, ելնելով կադրերի ու դեմքերի թարմացման արշավից, փորձում են առավելագույնը ստանալ հեղափոխությունից: Եվ սա բնական է, այլ հարց է, թե նորերն ինչքանով կարդարացնեն հասարակության սպասումները:
Այս մտահոգությունից ելնելով՝ «Օրեր»-ը որոշ հարցեր ուղղեց ՀՀՇ-ի ակունքներում կանգնած, երիտասարդ տարիքում բավականին բարձր պաշտոն զբաղեցրած, նախկին ԱԺ փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանին, ում որդին, ի դեպ, նույնպես օրերս պաշտոն է ստացել՝ նշանակվել է ԱԳՆ փոխնախարար:

- Պարոն Ռուբինյան, Ձեր կարծիքով արդյո՞ք թավշյա հեղափոխության առաջին օրերի լավատեսական տրամադրությունները շարունակում են նույն մակարդակի վրա մնալ, թե՞ այնուամենայնիվ սպասումներն ավելին էին:

— Բնականաբար, սպասումներն ավելին էին, մանավանդ՝ փոփոխությունների արագության առումով: Շատ-շատերը քաղբանտարկյալների ազատագրումը, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի կազմակերպիչների հայտնաբերումը և այլ ցավոտ խնդիրների լուծումը պատկերացնում էին որպես մի քանի օրվա գործ: Բարեբախտաբար, նոր իշխանությանը հաջողվեց բացատրել անհամբերներին, որ ճիշտ չէ, նույնանալով նախկին օրինազանց իշանություններին, խնդիրները լուծել ոչ թե օրինական, այլ կամային ճանապարհներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած՝ ամեն ինչ օրինական ճանապարհով անելու այս գործելաոճը համընդանուր ըմբռնման արժանացավ ոչ միայն նրա վստահության բարձր պաշար ունենալու շնորհիվ, այլև այն կարևոր պատճառով, որ բոլորը տեսան, որ վճռական քայլեր են արվում խնդիրները լուծելու ուղղությամբ, ու առաջին շատ հուսադրող արդյունքներն էլ կան: Համաձայնեք, որ վարչապետի ու կառավարության հրապարակային, առցանց ռեժիմով ժրաջան աշխատանքը, օր-օրի ազատությունում հայտնվող քաղբանտարկյալների մասին լուրերը, կոռուպցիայի դեմ պայքարի առաջին, իրական պտուղների մասին հրապարակումները լավատեսության նոր ալիք են ստեղծում:

— Այս օրերին հասարակության քննարկման առարկաներից մեկը կառավարության երիտասարդ անդամների պահվածքն է, արդյո՞ք այս առումով նմանություն չեք տեսնում 90-ականների սկզբին իրականացված կադրային փոփոխությունների ու այսօրվա միջև:

— Լավ չեմ հասկանում, թե ինչ պահվածքի մասին է խասքը, և դրակա՞ն, թե՞ բացասական եք այն գնահատում: Բաց, թափանցիկ, առցանց աշխատաոճի մասին արդեն դրվատանքով խոսեցի: Նմանություն 90-ականների Հայոց համազգային շարժման հաղթանակից հետո իշխանության եկած կադրերի հետ կա, անշուշտ, ոգևորվածության, նվիրվածության, երազած երկիր կառուցելու մղման առումով: Հուսանք, որ այս անգամ էլ հաղթանակներ կարձանագրվեն, և տա Աստված՝ ավելի շատ դրական արդյունքներ ունենանք: Մոռացա նշեմ, արտաքին նմանություն էլ կա՝ այն ժամանակ էլ մորուքավորները շատ էին: Հիմա՝ ամենակարևոր տարբերության մասին: Մեկ այլ հարցազրույցում արդեն նշել եմ, հիմա էլ ասեմ. սա արդեն նոր, անկախության սերունդ է՝ քաղաքական ավելի մեծ դպրոց անցած, բարձր կրթական մակարդակով, ազատ մտածողությամբ: Մեր սերունդը՝ թե՛ նրանք, որոնք պայքարեցին հանուն Արցախի, անկախության ու ժողովրդավարության և թե՛ նրանք, որոնք դիմադրում էին այդ պայքարին հոմո սովետիկուսներ էին՝ կրում էին իրենց մեջ այդ համաշխարհային չարիք հանդիսացող տոտալիտար կայսրության սերմանած բոլոր արատները, ինչն, ի վերջո, պատճառ դարձավ նորմալ, ժողովրդավար երկիր կառուցելու ծրագրի ձախողման: Լիահույս եմ, որ այս անգամ ձախողում չի լինելու: Շատ հուսադրող է վարչապետի պահվածքը: Հիանալի է, որ հեղափոխության օրերին անձնական օրինակով առաջնորդելու իր սկզբունքը պահպանել ու գործադրում է նաև իշխանությունում:

— Համաձա՞յն եք վարչապետի այն մոտեցմանը, որ ՀՀ քաղաքացի չլինելը և ՀՀ-ում 4 տարուց պակաս բնակվելը չպետք է պաշտոն ստանալու համար խոչընդոտ լինի: Սրանով արդյո՞ք Հայաստանում մշտապես բնակվողների իրավունքները չեն ստորադասվում:

— Եթե խոսքը իշխանության գործադիր ճյուղի մասին է, ապա վարչապետի, փոխվարչապետների և նախարարների դեպքում քաղաքացիության և բնակության ցենզերը արդարացված եմ համարում: Թերևս, բնակվելու 4 տարիների ժամկետը կարող է կրճատվել կրկնակի: Ընտրովի պաշտոնների դեպքում, երբ երկրում հաստատվի իրական ժողովրդավարություն, արմատավորվի արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխելիության ավանդույթը, ապա քաղաքացիության ու բնակության ցենզերը հանգիստ կարող են վերացվել: Ինչո՞ւ: Որովհետև բազմաթիվ դեպքեր կարող եմ նշել երբ այդ ցենզերի պատճառով անարդարացիորեն խախտվում է քաղաքացիների ընտրվելու սահմանադրական իրավունքը: Իսկ արդար ընտրությունների դեպքում, ընտրողներն իրենք կորոշեն՝ էակա՞ն է տվյալ մասնավոր դեպքում թեկնածուի քաղաքացի չլինելու կամ կարճ ժամանակ երկրում ապրելու հանգամանքը: Համոզիչ լինելու համար բերեմ երկու փաստացի օրինակ: Երկրում իշխանությունը հաջորդաբար զավթած սերժաքոչարյանական ռեժիմները, քաղաքական նկատառումներով, խախտելով բոլոր օրենքները, տարիներ շարունակ մերժել են քաղաքացիություն ստանալու Ժիրայր Սեֆիլյանի բոլոր դիմումները: Կասկած չունեմ, որ նոր իշխանությունները կշնորհեն նրան այդ բարձր և վաղուց վաստակած կոչումը, սակայն գործող ցենզերի պայմաններում նա դեռ երկար ժամանակ զրկված կմնա ընտրվելու իր սահմանադրական իրավունքից: Երկրորդ օրինակն անհամեստաբար ինձ վրա բերեմ: Վերջին խորհրդարանական ընտրություններին ես զրկված էի ընտրվելու իրավունքից, քանի որ, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, թույլատրելիից մեկ թե երկու ամիս ավել էի բացակայել երկրից: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ ոչ մի օր չէի կտրվել հայաստանյան քաղաքական կյանքից, նույն թափով շարունակել էի պայքարս ապօրին ռեժիմի դեմ, այդ նույն ընթացքում բազմաթիվ հրապարակումներ, հարցազրույցներ էի տվել, համախոհներիս հետ կուսակցություն էի վերաբացել, հալածվել էի ռեժիմի կողմից և նույնիսկ ապօրինաբար բերման ենթարկվել մեր՝ այժմ սիրելի ոստիկանության կողմից: Այսինքն, այսօր խորհրդարանում գտնվող շատ շատերից ավելի երկրում ներկա և ակտիվ քաղաքացի եմ եղել, բայց ընտրություններում նրանց հետ մրցակցելու իրավունք չունեի:

Արմինե Գրիգորյան

loading...
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովական ֆիլմեր ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա Նիկոլ Փաշինյանը Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստման ընթացքը Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն «Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից»
website by Sargssyan