«Կարևորը մենք ենք ու»... ընտրությունները | Orer.am

«Կարևորը մենք ենք ու»... ընտրությունները

«Ուղերձն ավելի լավն էր, քան ծրագիրը»: Խոսքը կառավարության ծրագրի մասին է, իսկ որպես ուղերձ այս դեպքում նկատի է առնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Կարծում եք՝ սա որևէ հանրապետականի ելույթի՞ց է: Ամենևին ոչ: Սա «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանի ձևակերպումն է: Եթե անկեղծ, ապա վերջինիս ելույթը երևի թե ամենաուշագրավներից էր այն տեսակետից, որ ամբողջ հոգով-սրտով պաշտպանելով կառավարության ծրագիրը, իրեն ևս պատասխանատու համարելով այս կառավարության գործունեության համար՝ տողատակերում բավական քննադատություններ հնչեցրեց ծրագրի մասին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ելույթը ևս չուներ նախկին էնտուզիազմը: Այսինքն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից զատ «Ելք» դաշինքի մյուս անդամները սկսել են փոքր-ինչ զգուշավոր արտահայտվել՝ առավելապես առաջնորդվելով այն սկզբունքով, որ պարտավոր ենք սատարել ժողովրդի աջակցությունն ունեցող վարչապետին և յուր կառավարությանը, որովհետև ժողովրդի հավատը նորից կոտրել չի կարելի, որովհետև ոչ ոք չի ուզում, որ այս կառավարությունը ձախողվի (քանզի խոսքը մեր երկրի, մեր ժողովրդի ապագային է վերաբերում) և այլն:
Այն, որ ՀՀԿ-ականները ջարդուփշուր էին անելու կառավարության ծրագիրը, սպասել էր ու շատ բնական էր: Ի վերջո, նույն Նիկոլ Փաշինյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում հինգ կառավարության ծրագիր է քննադատել՝ քարը քարի վրա չթողնելով, դաժանաբար, ավելի կոշտ, քան այսօր ՀՀԿ-ականների քննադատությունն է: Այն, որ շատ դեպքերում այդ քննադատությունը խիստ սուբյեկտիվ էր լինելու, դա էլ էր սպասելի: Բայց և նույն «ելք»-ականների ելույթներում ի պաշտպանություն ծրագրի ավելի չէր նշվում, քան վերոնշյալ պատճառաբանությունները, գումարած՝ «ժամանակավոր կառավարություն» արտահայտությունը: Եթե անկեղծ, ապա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ելույթներն առավել խորքային ու պատճառաբանված էին, քան հենց Փաշինյանի թիմակիցներինը:
Ի՞նչ կարող է սա նշանակել: Արդյո՞ք նույն Արամ Սարգսյանը կամ Էդմոն Մարուքյանը հոգու խորքում (գուցե՝ շատ խորքում) վիրավորված են կառավարության կազմավորման, ապա և կառավարության ծրագրի կազմման գործընթացներում, մեղմ ասած, երկրորդվելու համար: Դժվար է միանշանակ գնահատական տալ, առավել ևս, որ այս ընթացքում նույն «Ելք» խմբակցության պատգամավորները խուսափում են հընթացս տրված հացերին պատասխանել, ինչը նախկինում չէին անում:
Շատ հնարավոր է, որ նրանք որոշակի նեղվածություն ունենան նաև ապագա ընտրություններում իրենց դերակատարության անորոշության (իսկ գուցե և ընդհակառակը՝ որոշակիության) առումով: Առավել ևս, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանը դեռև որևէ հուսադրող բան չի ասում: Մասնավորաբար երեկ հարցին՝ ինքը հակվա՞ծ է ընտրություններին գնալ «Ելք» դաշինքով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ինքը հակված է հասնել առավել արդյունավետ լուծումների: Ընդամենը: Ու ոչ մի խոսք թիմի, միասին ճանապարհ անցած լինելու կամ անցնելու մասին: Կարևորը՝ ընտրությունների արդյունքներն արդյունավետ լինեն: Նմա՞ն է, չէ՞, հայտնի ֆիլմի հայտնի ձևակերպմանը. «Կարևորը մենք ենք ու Ամերիկան»: Դե, այս դեպքում՝ մի քիչ փոփոխված:
Մյուս կողմից, ուզենք, թե չուզենք, կառավարության ծրագիրն ինքնին առավելապես քաղաքական է, ընդ որում՝ միտված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչը շատ տրամաբանական է՝ հաշվի առնելով ներկայիս ներքաղաքական հարաբերությունների անոմալ բնույթը: Թեկուզ, ծրագրի շարադրանքը, հանուն անկեղծության, կարող էր անհամեմատ չասենք լավը, այլ որակյալ լինել:
Վերադառնալով ՀՀԿ-ականների քննադատություններին, պետք է արձանագրել, որ այս դեպքում էլ երբեմն քննադատությունը իջնում էր շրիշակի մակարդակից ցած՝ էլի ապավինելով «դուք անփորձ եք», «բա երբ եք լուծելու մեր ավիրածը» ու նման արդեն ծիծաղելի դարձող մոտիվներով: Պլյուս՝ արտաքին քաղաքականության մոդելը: Իհարկե, կային նաև լուրջ ելույթներ, լուրջ փաստարկներ, որոնցից ամենադիպուկը երևի թե կոչն է՝ վերջապես գլխի ընկնել, որ իրենք այլևս հարթակային ցուցարար չեն, այլ՝ կառավարություն:
Մի խոսքով, ծրագրի քննարկումներն առավել խորքային վիճակներ են բացահայտում, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ:


Արսեն Սահակյան

loading...
Զովասար գյուղում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է երկու անձ, պարզվել է շարժառիթը. ՔԿ «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Իվան Ռակիտիչին Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետին Ոստիկանությունը շարունակելու է պայքարել գիշերային ժամերին քաղաքացիների հանգիստը խախտողների դեմ ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան Ասիական ինդեքսներն աճել են Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ»-ի վաճառքի մասին տարածված լուրերը Թմրամիջոց պահելու համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն «Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Կույսերն այսօր բավականին ճնշված կզգան․ օգոստոսի 22-ի աստղագուշակը Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները Վայրի սեքսուալ Աննա Գրիգորյանը խաթարել է Երևանի փողոցների երթևեկությունը. լուսանկար, տեսանյութ Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ
website by Sargssyan