Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը

Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը։ Այս մասին տեղեկացրին հիմնադրամից՝ հավելելով. «Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»,- հյուրերին ողջունեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը։ 

ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար։

ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։

«Ի դեմ ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ։ Եվ այդպիսի օրինակները մեր անձնական ջանքերով տեսանելի ապագայում տարածվելու են Հայաստանի Հանրապետությունով մեկ։ Իմ շատ սիրելի պատանիներ, եղեք երազող և հավակնոտ, որովհետև ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին և, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- շնորհավորական իր խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։

Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։

«SAP ընկերությունը Հայաստանի ուսանողներին հասանելի նորագույն տեխնոլոգիաներ է մշակում, ինչպես բլոկչեյնը։ Կորպորատիվ ծրագրավորման ոլորտում առաջատար լինելով՝ SAP-ն ձգտում է զարգացնել այն համայնքները, որոնք գործածում են մեր տեխնոլոգիան, և ապահովել աշխարհի երիտասարդությունը անհրաժեշտ հմտություններով՝ սեփական նպատակները գլոբալացված աշխարհում իրագործելու համար»,- նշեց ԱՊՀ երկրներում SAP CIS տնօրեն Իլյա Յուրևը։

ՔՈԱՖ-ը համագործակցում է PicsArt-ի հետ, որի մշակած հավելվածը ամսական 100 միլիոն օգտատեր ունի։ Այն հնարավորություն է տալիս մոնտաժելու լուսանկարները ու դրանց հետաքրքիր ու անսպասելի լուծումներով կիսվելու ընկերների հետ։ Նոր գործընկերություն է հաստատվել նաև ռոբոտիկայի և վերապատրաստումների «Ինստիգեյթ» ընկերության հետ՝ նպատակ ունենալով բազմազան տեխնոլոգիաներ ու հմտություններ բերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։

Ստեղծարար կրթական տեխնոլոգիաների (CET) Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը՝ «ԼԵԳՈ»-ն, աշխատարաններ է վարելու կենտրոնի սաների համար։ Արևային էներգիայի և մարտկոցների «Ֆրի Էներջի» ընկերությունը ևս ներգրավված է ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատանքներում։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի մեդիա գործընկերն է «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրիահայ երեխաների գեղարվեստական նկարների ժամանակավոր ցուցադրություն է կազմակերպել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գրադարանում։ «Մեգերյան կարպետ» ընկերությունը գորգ է նվիրաբերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին։ 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ շենքի ճարտարապետն է Փոլ Գալուստյանը՝ լիբանանահայ մասնագետ, որի առաջին մեծ նախագիծն է Հայաստանում Ճարտարապետական գործընկերն է «Ուրբան Յունիթ»  նախագծային կազմակերպությունը։ Շինարարությունն իրականացրել է «Կանակա» շինարարական ձեռնարկությունը։ Շենքի շինարարության, տեխնիկական վերազինման ու կահավորման վրա արդեն իսկ ծախսվել է 5 միլիոն դոլար։

ՍՄԱՐԹ ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մասնագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն էորի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակըհամայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցովՀիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վերիրականացվում են կրթականառողջապահականսոցիալական և տնտեսական ծրագրերինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակությունունեցող ենթակառուցվածքներըԱյս ծրագրերի շահառուներն են Հայաստանի ԱրմավիրիԱրագածոտնիԼոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում»:

loading...
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Բակո Սահակյանը ներկա է գտնվել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռանատարների ու ավտոբուսների համար Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan