Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայոց բանակ ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցում ակտիվ լինել զորակոչային տարիքի այն երիտասարդներին, որոնք գտնվում են արտասահմանում, ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք կարող են իրենց հիվանդությունը բուժելուց հետո մեկնել բանակ։

«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց իր որդի Աշոտին՝ պարզաբանելով, որ նա 2016թ. ընդունվել է Տարտուի համալսարան և, 2018թ. հունվարին Հայաստան գալով, որոշել է չվերադառնալ սովորելու, քանի որ մարտին լրացել է նրա 18 տարին և պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։

Աշոտ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հատուկ դիմելու է ծառայությունն Արցախում անցկացնելու համար։ Նա համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունում «խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, և դրա արդյունավետ ճանապարհը հայկական բանակի հզորացումն է։ Եվ ես, քաղաքացիական պարտքից ելնելով, որոշել եմ հնարավոր չափով նպաստել խաղաղության ճանապարհին և հայկական բանակին»։

ՀՀ վարչապետը դիմեց արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացի բոլոր երիտասարդներին, նրանց ծնողներին, որ «այդ բոլոր տղաներն առաջիկա քսան օրվա ընթացքում վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարեն Հայրենիքի առաջ»։ «Ես սա ասում եմ որպես քաղաքացի, որպես վարչապետ, ով նաև ի պաշտոնե, պատերազմ սկսվելու դեպքում (իհարկե, Աստված չանի, որ պատերազմ սկսվի) պետք է կատարի գերագույն հրամանատարի պարտականությունները, և ես կարևոր եմ համարում մայիսի 28-ից առաջ դիմել մեր հայրենակիցներին, իմ եղբայրներին, նրանց ծնողներին՝ իմ քույրերին և եղբայրներին՝ կոչ անելով, որ իրենց երեխաները որոշում կայացնեն օր առաջ վերադառնալ Հայաստան և մեկնել ժամկետային զինվորական ծառայության, ծառայեն իմ որդու հետ»։

ՀՀ վարչապետը դիմեց նաև զորակոչային տարիքի այն երիտասարդներին, որոնք  առողջական ոչ էական խնդիրների պատճառով, ինչ-ինչ ճանապարհներով կարողացել են ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից։ 

«Նոր Հայաստանն այդպիսի ճանապարհների համար չէ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը և այդ երիտասարդներին կոչ արեց բուժել հիվանդությունները և առաջիկա զորակոչի ընթացքում մեկնել բանակ։ Նոր Հայաստանը ներկայացնելու համար նա օրինակ բերեց, որ վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, ինչը խոսում է ոստիկանության և քաղաքացիների միջև բոլորովին նոր հարաբերությունների, քաղաքացիների ինքնահսկողության, քաղաքացիական գիտակցության առումով նոր իրավիճակի մասին։ 

«Սա ամենամեծ ռեսուրսն է, որի վրա հիմնվելով պետք է բարեփոխենք, զարգացնենք մեր հայրենիքը»,- շեշտեց վարչապետը։

Նա հավաստիացրեց, թե կարգադրություն կանի, որ բանակ մեկնելու համար վերադարձող երիտասարդների նկատմամբ, օրենքի սահմաններում, իրավական ընթացակարգեր չիրականացվեն, որովհետև հնարավոր է, որ նրանցից ոմանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։

«Սպասում ենք բոլորիդ, սա ուրիշ Հայաստան է, որտեղ բանակից չեն փախչում, չեն արտագաղթում, այլ միայն վերադառնում են՝ կրելու իրենց բաժին պատասխանատվությունը Հայրենիքի ապագայի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

loading...
Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ Սինգապուրի ԱԳՆ-ն հայտնել է, թե որքան գումար է ծախսվել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի կազմակերպման համար ԱԱ-2018. Կոլումբիան հաղթեց Լեհաստանին. H խմբում իրավիճակը սուր է ՃՏՊ Դիլիջանում. 26-ամյա վարորդը մահացել է Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են Կոլումբիան բացում է խաղի հաշիվը Լեհաստանի դեմ խաղում Հնդկաստանում մարդկանց տեղափոխող տրանսպորտային միջոցն ընկել է ջրանցքը. 15 մարդ է զոհվել Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել. ահազանգ ԱԻՆ-ում Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Բեռլինը խոստացել է ամեն ջանք գործադրել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար Իսրայելցի զինվորականները հրթիռ են արձակել Սիրիայի սահմանի կողմից մոտեցող անօդաչուի ուղղությամբ «Յուվենտուսը» չի ցանկանում 25 մլն եվրո վճարել Գոլովինի համար Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին Դադարեցվեցին ԵԿՄ նախագահի լիազորությունները, կկազմակերպվի նոր համագումար. նիստի ավարտին ԵԿՄ-ն հայտարարություն ընդունեց Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan