Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ում մասնակցել են Starkey հիմնադրամի կողմից լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին։
 
Մանկական վերականգնողական կենտրոնը «Երևան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերից է, որի հիմնադիրներից է նաև ՀՀ ԱԺ նախագահը:
 
«2017 թվականին հիմնադրվեց Starkey հիմնադրամը և հենց անցյալ տարի շուրջ 2000 մարդ ստացավ լսողական սարքեր: Դրանից հետո մենք շարունակեցինք աշխատանքը: Ես այստեղ եմ, քանի որ ծրագրի հիմնադիրներից մեկն եմ և առաջին քայլն անելուց հետո` ստեղծվեց մի ծառայություն, որը շարունակական սպասարկում էր այդ մարդկանց, որպեսզի սարքերի խափանվելու դեպքում` վերանորոգվեն»,- նշեց Արա Բաբլոյանը:
 
Լրագրողների հետ զրույցում մանրամասնելով, թե ինչն է կապում բրիտանացի երգչին, իրեն և Starkey հիմնադրամը միմյանց՝ նա ընդգծեց, որ դեռ 25 տարի առաջ իր նախաձեռնած «Արաբկիր» մանկական բարեգործական հիմնադրամը մի նպատակ է ունեցել՝ կարողանալ օգնել Հայաստանի բնակչության այն հատվածին, ում պետական ծրագրերը դեռևս չեն կարողանում տալ այն օգնությունը, ինչի կարիքը նրանք ունեն:
 
«Ծրագրերից մեկը հաշմանդամության կանխարգելումն է հատկապես երեխաների, բայց նաև մեծահասակների մոտ: «Արաբկիր» բժշկական համալիրն ունի խրոնիկ խնդիրներով, զարգացման տարբեր արատներով 11 հազար 800 երեխա, որից ութ հարյուրը՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաներ են: Մենք մշտական իրականացնում ենք այդ ծրագիրը, որպեսզի մի կողմից կարողանանք կանխարգելել հաշմանդամությունը, մյուս կողմից էլ պետք է կարողանանք լրացնել այն խնդիրները, ինչը կհանգեցնի հասարակությունում լիարժեք մասնակցության: Այսօր Starkey հիմնադրամի հետ միասին մենք և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին տրամադրում ենք լսողական սարքեր»,- ասաց Բաբլոյանը:
 
Նա նաև նշեց, որ այսօր՝ մայիսի 27-ին, սկսվեց երկրորդ փուլը, որին մասնակցեց նաև աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը: ԱԺ նախագահը շեշտեց, որ արտիստը խոսք էր տվել և ցանկություն ուներ դեռ անցյալ տարի մասնակցելու ծրագրին, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր եկել:
 
«Բարեբախտաբար, այս տարի եկավ Հայաստան և ներկա գտնվեց երկրորդ փուլի մեկնարկին: Ցանկանում եմ նշել, որ բազմաթիվ երկրներում Starkey հիմնադրամն իրականացնում է այս ծրագիրը: Այսօր դոկտոր Բիլը (հիմնադրամի նախագահ - հեղ.) մի բան ասաց, ինչը շատ շոյեց ինձ. «Ես այս ծրագիրը շատ երկրներում եմ իրականացնում, բայց Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը, զգում եմ այն ջերմությունը, որը գուցե ոչ բոլոր տեղերում կա»: Սա կարծում եմ շատ մեծ գնահատական է»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:
 
Բարեգործական ակցիայի շրջանակում՝ մայիսի 27-ին, մանուկներին 100 լսողական սարք է տրամադրվել:
loading...
Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ Սինգապուրի ԱԳՆ-ն հայտնել է, թե որքան գումար է ծախսվել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի կազմակերպման համար ԱԱ-2018. Կոլումբիան հաղթեց Լեհաստանին. H խմբում իրավիճակը սուր է ՃՏՊ Դիլիջանում. 26-ամյա վարորդը մահացել է Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են Կոլումբիան բացում է խաղի հաշիվը Լեհաստանի դեմ խաղում Հնդկաստանում մարդկանց տեղափոխող տրանսպորտային միջոցն ընկել է ջրանցքը. 15 մարդ է զոհվել Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել. ահազանգ ԱԻՆ-ում Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Բեռլինը խոստացել է ամեն ջանք գործադրել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար Իսրայելցի զինվորականները հրթիռ են արձակել Սիրիայի սահմանի կողմից մոտեցող անօդաչուի ուղղությամբ «Յուվենտուսը» չի ցանկանում 25 մլն եվրո վճարել Գոլովինի համար Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին Դադարեցվեցին ԵԿՄ նախագահի լիազորությունները, կկազմակերպվի նոր համագումար. նիստի ավարտին ԵԿՄ-ն հայտարարություն ընդունեց Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan