Հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ՝ Հայաստան այցելելու, Ցեղասպանության ու Սերժ Թանկյանի մասին

Մենք արդեն հայտնել ենք, որ CNN-ը սկսում է իր Anthony Bourdain Parts Unknown շոուի 11-րդ եթերաշրջանը, որտեղ հանրահայտ ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ճամփորդում է աշխարհով, իր համար բացահայտում այլ մշակույթներ, նաեւ համաշխարհային խոհանոցը։

Գալիք եթերաշրջանը բաղկացած է լինելու ութ դրվագից, ու դրանցից մեկը, որը թողարկվելու է մայիսի 20-ին, նվիրված է լինելու Հայաստանին։ Իսկ մինչ այդ Էնթոնին իր շոուի կայքում հրապարակել է փոքրիկ հաղորդագրություն իր ուղեւորության, Սերժ Թանկյանի ու Հայոց ցեղասպանության մասին։

«Տարիներ իմ շոուի ամերիկահայ  երկրպագուներն ինձ հարցնում էին, թե ես երբ եմ Հայաստան այցելելու։ Ինձ այդ ուղեւորության հետ կապված բազմաթիվ հարցեր էին անհանգստացնում, ես մտածում էի, թե ինչպես ու ինչ տեսանկյունից պետք է ներկայացնեմ այդ հին ու շատ բարդ երկիրը։ Հետո, անսպասելիորեն ինձ հետ կապվեց System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը, ով բազմաթիվ այլ ամերիկահայերի նման փորձում է վերամիավորվել իր արմատներին։ Նրա անձնական պատմությունը, ինչպես նաեւ իրենց հայ համարող բազմաթիվ այլ մարդկանց պատմությունները կապակցված է սփյուռքի հետ, մարդկանց հետ, որոնք փախել են կամ արտաքսվել են այն իրադարձությունից հետո, որը միայն ցեղասպանություն է պետք կոչել։ Պետք է նկատել, որ Թուրքիան առ այսօր հերքում է այն փաստը, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Բայց ես խնդիր չունեմ այդ բառն օգտագործելու հարցում, ու ես չեմ հասկանում, թե ինչու է աշխարհը 1915-ին թուրքերի կողմից ծրագրված 1.5 մլն հայի զանգվածային ոչնչացումն ու ավելի մեծաքանակ հայերի արտաքսումն անվանում ցանկացած այլ բառով, բայց ոչ ցեղասպանություն։

Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի հերքումը Հայաստանի մասին ցանկացած բանավեճի կենտրոնական թեման է,  միավորիչ գործոն բոլոր նրանց համար, ովքեր իրենց հայ են համարում։ Ըստ երեւույթին, այս հաղորդման ցուցադրումից հետո ես այլեւս ցանկալի հյուր չեմ լինի Թուրքիայում։ Բացի դրանից ես նկարահանումներ եմ արել նաեւ Արցախում, որից հետո ինձ հայտնել են, որ ես «պերսոնաժ նոն գրատա» եմ Ադրբեջանում։

Սփյուռքի օգնությունը շատ կարեւոր է Հայաստանի համար։ Մարդիկ վերադառնում են հայրենիք ու օգնում այնտեղ դպրոցներին ու հիվանդանոցներին։ Հայերը վերադառնում են, որպեսզի ուսումնասիրեն իրենց արմատները, նաեւ վայելեն իրենց ազգային խոհանոցը։ Սերժ Թանկյանի պատմությունն էլ է այդպիսին։ Ես շնորհակալ եմ նրան, իր կյանքի պատմությունն ինձ պատմելու համար»,- գրել է Էնթոնին։

 

loading...
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին Փորձագետը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետ է համարում նոյեմբերը ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Բակո Սահակյանը ներկա է գտնվել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռանատարների ու ավտոբուսների համար Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքները Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
Հունիսի 25-ին աշխարհում նշում են Ծովագնացի օրը Նա 60 տարեկան է և այս աղցանը օգնել է նրան վերականգնել տեսողությունը, մաքրել լյարդը, արյունը և աղիքները Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք) Հենց մայրուղու մոտակայքում նրանք սատկող շան գտան. Այն, ինչ թաքցնում էր խեղճ կենդանին իր կրծքի տակ, ստիպեց նրանց արտասվել... Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները,... Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք) Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ
website by Sargssyan