Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ | Orer.am

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 42 պատգամավոր:

Փաշինյանն առաջադրվել էր պատգամավորների թվի ավելի քան 1/3-ի՝ 41 պատգամավորի ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել էին «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով):
Խորհրդարանական մեծամասնություն (58 պատգամավոր) ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի ընտրության առաջին փուլից հետո հայտարարել էր, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը Հայաստանը կունենա վարչապետ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

 

loading...
Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին «Զիմնյայա վիշնյա» նախկին առեւտրական կենտրոնի մոտ հուշաքար են տեղադրել Apple-ը կթողարկի բյուջետային MacBook եւ պրոֆեսիոնալ Mac mini. Bloomberg Հայաստանը հակակոռուպցիոն ոլորտում բարելավել է իր դիրքերը Հնդկաստանում հեղեղումների պատճառով տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը. AFP Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին ՍԿԱՆԴԱԼ. Զինվորներին գոմեշի մսով կերակրող գեներալը հեղափոխականների շարքում է Շվեդիայում ռազմական օդանավ Է կործանվել թռչնի հետ բախվելուց Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող զենքերը կապ չունեն Մարտի 1-ի հետ Ռուսական ռազմաբազայի բժիշկները մասնակցում են ուսումնական վարժանքների Վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար մարդ
Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ... Նա երեխային դրեց մահճակալին և հեռացավ. երբ վերադարձավ` զղջաց իր այդ արարքի համար. ահա, թե ինչ էր տեղի ունեցել նրա հետ Անատի Սաքանյանը անճաշակ հողաթափերի պատճառով զրոյացրել է իր նուրբ տեսքը (լուսանկար)
website by Sargssyan