Փաշինյանի կինը տեղեկություններ է փոխանցում նրա առողջական վիճակի մասին

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար փաշինյանի առողջական վիճակը նորմալ է, լուրջ վնասվածքներ չի ստացել: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողներին տեղեկացրել է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Վնասվել են ձեռքերը»,-նշեց Աննա Հակոբյանը:

Փաշինյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Նա անցել էր մետաղական փշալարի միջոց և վնասվածքներ էր ստացել: «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ լրագրողները ԲԿ-ի մոտ սպասում են, որպեսզի նրանց տեղեկություններ փոխանցի բժիշկը, ով վիրակապում է Փաշինյանին:

Մինչ նրան հիվանդանոց տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները սրեցին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց ծուխ արձակող հատուկ միջոց:

Ապրիլի 13-ից Փաշինյանն ու կողմնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը: Իսկ ապրիլի 16-ի վաղ առավոտից դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:

loading...
Արսեն Թորոսյանն Ամստերդամում մասնակցում է ՄԻԱՎ-ի հակազդման հարցերով նախարարական երկխոսության Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Արարատցեմենտի աշխատակիցների բաց նամակին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Գարեգին Բ-ն Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Հայ եկեղեցու եւ Գերմանիայի Լյութերական եկեղեցու կապերը Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Հայաստանը դիմել է Չինաստանին՝ ՀՀ տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով. նախարար «Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ». 24-ամյա Լեւոն Ստեփանյանը կառաջադրվի Հրազդանի ընտրություններում Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Ախթալայի ճոպանուղու մոտ դեպի ձորը կախված մեքենայից փրկարարներն անվտանգ դուրս են բերել վարորդին Նեթանյահուն սպառնացել է «յոթ անգամ ուժեղ» հարված հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ Երևանում այսօր ձմերուկի փառատոն անցկացվեց Գերմանացիներն ավելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկելին․ հարցում Իվոբին երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ
Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ. նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում 5 սարսափելի պատմություններ ամենահայտնի կախարդների մասին Հենց այսպես են ապրում միանձնուհիները, երբ չեն գտնվում եկեղեցու դռներից ներս (Ֆոտոշարք) Նիկոլա Տեսլայի կանխագուշակությունները ապագայի վերաբերյալ, որոնք չափազանց ճշգրիտ են Երբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. սոված փորին այն չօգտագործելու 4 պատճառ Այն, ինչ հանեցին այս սատկած կետի ստամոքսից, ուղղակի սարսափելի էր (Ֆոտոշարք) Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքի խափանումների մասին Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծաղիկների վրա ծախսելով 24.000$. Տեսեք, թե ով էր նա իրականում Աղջկան օգնելու համար անօթևանը ծախսեց իր վերջին 20 դոլարը. Ահա, թե ինչպես փոխհատուցեց նրան աղջիկը…
website by Sargssyan