Իսպանական լրատվամիջոցներն արձանագրել են Ադրբեջանի նախագահական ընտրությունների կոպիտ խախտումները

Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրանց արդյունքներին են անդրադարձել իսպանական լրատվամիջոցները: Բոլոր հրապարակումներում ընդգծվում են գրանցված տարօրինակ բարձր ցուցանիշերը, իրական ընդդիմադիր ուժերի ընտրություններին չմասնակցելը, քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ գրանցված միջադեպը: 

Մասնավորապես, աշխարհում ամենախոշոր իսպանալեզու լրատվական գործակալության՝ EFE-ի անդրադարձում, որն արտատպել են տասնյակ իսպանական պարբերականներ, ասվում է. «Այս հաղթանակով, Ալիևը, ով իշխանությունը ժառանգություն է ստացել հորից՝ Հեյդարից, կմնա իշխանության ևս 7 տարի: Ալիևները ստեղծել են հետխորհրդային պատմության մեջ առաջին նախագահական դինաստիան, որը հիշեցնում է Կիմերինը՝ Հյուսիսային Կորեայում»: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմային լայնորեն անդրադարձել է նաև La Vanguardia հեղինակավոր պարբերականը, որն իր «Իլհամ Ալիև. Ադրբեջանի միապետը» հոդվածում մասնավորապես ասում է. «Ժառանգությամբ նախագահ դարձած Ալիևը«հաղթում» է իր չորրորդ ընտրությունը: Հոր մահից հետո նախագահությունը ժառանգած Իլհամ Ալիեևն արել է ամեն հնարավոր բան՝ իշխանության գլխին մնալու համար: Եթե խորհրդային Ադրբեջանի ղեկավար և հետագայում անկախ Ադրբեջանի աներկբա առաջնորդ Հեյդար Ալիեևը իշխեց կովկասյան այս երկիրը 35 տարվա ընթացքում, ապա նրա որդին շարունակում է նույն ուղին: Ընտրական հանձնաժողովը նրան երեկ ճանաչեց չորեքշաբթի տեղի ունեցած ընտրությունների հաղթող՝ հաշվված 65% ձայների86%-ով: 

2003թ.-ին Ալիևի ժառանգությունը նյութականացավ ճնշումների մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում: Նա կրկին հաղթեց և՛ 2008թ.-ին, և՛ 2013-ին՝ անընդմեջ երկու անգամից ավել ընտրվելու սահմանափակումը վերացնելուց հետո: Վերջապես, 2016թ.-ին նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը փոխարինվեց 7 տարով: Ուստի, նրա «գահակալումը» կձգվի մինչև առնվազն 2024 թվականը: Հիմա Իլհամ Ալիևը 56 տարեկան է: 

Այս անգամ ընտրությունները վաղաժամ անցկացվեցին. հոկտեմբերի 17-ի փոխարեն դրանք տեղի ունեցան ապրիլի 11-ին: Պաշտոնական հիմնավորման համաձայն, դա նպատակ էր հետապնդում 2025թ.-ին խուսափել խորհրդարանական և նախագահական ընտրությունների համընկնումից: Ըստ քննադատների, փոխարենը դա միտված էր նրան, որ ընդդիմությունը ժամանակ չունենար քարոզարշավ կազմակերպելու: Արդյունքում, երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին բոյկոտել ընտրությունները: Ալիևը մրցում էր այլ 7 թեկնածուի դեմ, սակայն նրանցից բոլորը, բացառությամբ 1-ի, արտահայտվեցին նախագահի ձեռքբերումները ճանաչելու վերաբերյալ: 

Երբ 15 տարի առաջ Իլհամ Ալիևը ստանձնեց նախագահությունը, նա համարվում էր ուրիշների հաշվին ապրող, կնամոլ և խաղամոլ անձ, ով, ենթադրաբար, մեծ գումարներ էր տանուլ տվել թուրքական խաղատներից մեկին այն ժամանակ, երբ աշխատում էր նավթային ազգային ձեռնարկություններից մեկում: Նրան նաև համարում էին վերին աստիճանի ինքնասիրահարված անձ: Այդ մասին La Vanguardia.com-ին տեղեկացրեց մի անձ, ով Մոսկվայում Ալիևի հետ ուսանել էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Միգուցե հենց այդ բնավորության գծի շնորհիվ նա կարողացավ իր հոր ստեղծած բյուրոկրատական և առուքավաճառքի վրա հիմնված ապարատում իր համար ճանապարհ հարթել և միաժամանակ առաջ տանել իր վստահությունը վայելող անձանց: 

Ադրբեջանի ռեժիմը «ավտորիտար» համարվող ռեժիմներից է, իր բոլոր հատկանիշներներով հանդերձ՝ քաղաքական հետապնդումներ, ամենուրեք «ականջներ», մամուլի ազատության բացակայություն»:

loading...
Արսեն Թորոսյանն Ամստերդամում մասնակցում է ՄԻԱՎ-ի հակազդման հարցերով նախարարական երկխոսության Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Արարատցեմենտի աշխատակիցների բաց նամակին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Գարեգին Բ-ն Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Հայ եկեղեցու եւ Գերմանիայի Լյութերական եկեղեցու կապերը Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Հայաստանը դիմել է Չինաստանին՝ ՀՀ տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով. նախարար «Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ». 24-ամյա Լեւոն Ստեփանյանը կառաջադրվի Հրազդանի ընտրություններում Իրանում մեկ օրում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Ախթալայի ճոպանուղու մոտ դեպի ձորը կախված մեքենայից փրկարարներն անվտանգ դուրս են բերել վարորդին Նեթանյահուն սպառնացել է «յոթ անգամ ուժեղ» հարված հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ Երևանում այսօր ձմերուկի փառատոն անցկացվեց Գերմանացիներն ավելի շատ վստահում են Մակրոնին, քան Մերկելին․ հարցում Իվոբին երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ
Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ. նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում 5 սարսափելի պատմություններ ամենահայտնի կախարդների մասին Հենց այսպես են ապրում միանձնուհիները, երբ չեն գտնվում եկեղեցու դռներից ներս (Ֆոտոշարք) Նիկոլա Տեսլայի կանխագուշակությունները ապագայի վերաբերյալ, որոնք չափազանց ճշգրիտ են Երբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. սոված փորին այն չօգտագործելու 4 պատճառ Այն, ինչ հանեցին այս սատկած կետի ստամոքսից, ուղղակի սարսափելի էր (Ֆոտոշարք) Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքի խափանումների մասին Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծաղիկների վրա ծախսելով 24.000$. Տեսեք, թե ով էր նա իրականում Աղջկան օգնելու համար անօթևանը ծախսեց իր վերջին 20 դոլարը. Ահա, թե ինչպես փոխհատուցեց նրան աղջիկը…
website by Sargssyan