Արամ Mp3-ը պատրաստվո՞ւմ է դատի տալ Իվետա Մուկուչյանին. նոր մանրամասներ

Boomnews.am-ը գրում է.

Երեկ համացանցում Արամ Mp3-ի և Իվետա Մուկուչյանի վիճաբանության ու կռվի մանրամասներ էին տարածվել, ըստ որի  կռվի իրական պատճառն ամենահաղթ խանդն է եղել: Ըստ այդ տեղեկությունների, Արամ MP3-ի կինը՝ Աննան, բոլոր պատեհ և անպատեհ առիթներով Իվետայի մասին վատ է արտահայտվել՝ ներկայացնելով նրան, որպես, մեղմ ասած, շատ թեթևաբարո կին ու այս խոսակցությունները վաղ թե ուշ հասել են Իվետային, ինչն էլ զայրացրել է երգչուհուն։ Իր դժգոհությունը Իվետան արտահայտել է Արամին ու դա արել է՝ ցենզուրայից դուրս բառապաշարով՝ Արամի կնոջ հասցեին, իսկ Արամն էլ, քյարթու-քյարթու մոտեցել հարցին ու որոշել է «պահել կնոջ թասիբը»։ Արդյունքում, սկսվել է փոխադարձ վիրավորանքների տարափ, քաշքշուք ու ականատեսները պնդում են, որ անգամ եղել է իրավիճակ, երբ Արամը ուզեցել է շշով հարվածել Իվետայի գլխին:
Ըստ Boomnews.am-ի տեղեկությունների այս լուրերի տարածումից հետո Արամ Mp3-ը որոշել է նախ գտնել այդ հոդվածի իրական  հեղինակին, ապա դատի տալ Իվետա Մուկուչյանին՝ կասկած ունենալով, որ տեղեկության հանրայնացմանը նպաստել է Իվետան։ Ըստ Արամի Իվետան դիտավորյալ է այս քայլին գնացել, բացահայտել գաղնիքը, ջրից չոր դուրս գալու համար։
Ինչպես ժամանակին նշել էինք, արտիստների միջև վիճաբանություն իսկապես եղել է, ըստ մեր նոր տեղեկությունների, Արամը իսկապես նույնիսկ փորձել է շշով հարվածել Իվետային, սակայն վեճին միջամտել են նրանց կոլեգաները ու Արամին դուրս բերել սրահից։ 

loading...
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա անվճար դիտել չեխական և չեխոսլովական ֆիլմեր ԵՄ-ն իրավասու Է բիզնես վարել Իրանի հետ, չնայելով ԱՄՆ-ի քաղաքականությանը. Մոգերինի Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա Նիկոլ Փաշինյանը Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ քննարկել են ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստման ընթացքը Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն «Մենք դեռ որևէ մեկս «չէ» բառը չենք լսել պարոն Ծառուկյանից»
website by Sargssyan