Կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է. «բացառիկ կինոհանճար» Արտավազդ Փելեշյանը նշում է 80-ամյա հոբելյանը | Orer.am

Կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է. «բացառիկ կինոհանճար» Արտավազդ Փելեշյանը նշում է 80-ամյա հոբելյանը

«Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որի տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, համաշխարհային կինոյի դասականներից է: Փելեշյանը փետրվարի 22-ին տոնում է ծննդյան 80-ամյակը:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոնմիանգամայն ինքնուրույն աշխարհ է։

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը», մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկյանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։

Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարպետի հետ պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։

Փետրվարի 23-ին Օպերային թատրոնում Մշակույթի նախարարությունը կկազմակերպի հոբելյանական երեկո՝ նվիրված Վարպետի ծննդյան 80-րդ տարեդարձին։

loading...
Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ Վարչապետն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ ԿԲ. Եվրոյի փոխարժեքն աճել է Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին «Զիմնյայա վիշնյա» նախկին առեւտրական կենտրոնի մոտ հուշաքար են տեղադրել Apple-ը կթողարկի բյուջետային MacBook եւ պրոֆեսիոնալ Mac mini. Bloomberg Հայաստանը հակակոռուպցիոն ոլորտում բարելավել է իր դիրքերը Հնդկաստանում հեղեղումների պատճառով տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը. AFP Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին ՍԿԱՆԴԱԼ. Զինվորներին գոմեշի մսով կերակրող գեներալը հեղափոխականների շարքում է Շվեդիայում ռազմական օդանավ Է կործանվել թռչնի հետ բախվելուց Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող զենքերը կապ չունեն Մարտի 1-ի հետ Ռուսական ռազմաբազայի բժիշկները մասնակցում են ուսումնական վարժանքների Վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար մարդ
Սիրո մեջ բախտավորներն` ըստ Կենդանակերպի նշանի Այս տղան 80․000 դոլար է ծախսել իդեալական հետույք և կուրծք ունենալու համար․ Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչի է նա նմանվել 10 բան, որ ցանկանում են կանանցից ԲՈԼՈՐ տղամարդիկ, սակայն չեն արտահայտվում 19-ամյա կույս աղջիկը պնդում է, որ ինքը հղիության 9-րդ ամսում է և լույս աշխարհ է բերելու փոքրիկ Հիսուսին․ Բժիշկները ուշքի... Ալեքսանդր Բաբասյանը տեղյա՞կ է, թե ինչպիսի տեսքով է իր կինը տնից դուրս գալիս (լուսանկար) Նա ձուն դրեց բաժակի մեջ և վրան Կոկա Կոլա ավելացրեց. դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչ էր եղել ձվի հետ՝ մեկ տարի հետո Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը իրարանցում է առաջացրել «օրենքով գողերի» մեջ Թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են վարվում ծերանոցների աշխատողները ծերերի հետ. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգ... Նա երեխային դրեց մահճակալին և հեռացավ. երբ վերադարձավ` զղջաց իր այդ արարքի համար. ահա, թե ինչ էր տեղի ունեցել նրա հետ Անատի Սաքանյանը անճաշակ հողաթափերի պատճառով զրոյացրել է իր նուրբ տեսքը (լուսանկար)
website by Sargssyan